Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել է միանալ Ղրիմի ապաբռնագրավման ընկերների խմբին: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինան»:
«Նախագահ Էրդողանի հետ միասին մենք ընդգծեցինք Ղրիմում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի անթույլատրելիությունը, որը մշտապես վատանում է»,- հայտարարել է Պորոշենկոն:
Պորոշենկոն հավելել է, որ ինքը մտադիր է Անկարային ներգրավել Ղրիմի ապաբռնագրավման ընկերների միջազգային խմբում: