Tuesday, 23 04 2024
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների միակ խոչընդոտողն Ադրբեջանն է. Շարմազանովի արձագանքն Ալիևի հայտարարությանը

Ամբողջ աշխարհին և միջազգային հանրությանը հայտնի է, թե ով է խափանել և շարունակում խափանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Ադրբեջանի նախագահ Իլհամ ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը փորձում է խափանել բանակցային գործընթացը: «Սա հայտնի է ոչ միայն խոսքերով, այլ փաստերով: Ապրիլյան քառօրյա ագրեսիան, որը սանձազերծել էր ալիևյան հանցագործ ռեժիմը ընդդեմ Արցախի ազատատենչ ժողովրդի, վառ ապացույցն է, որ Ադրբեջանը և իր ղեկավարը խափանում են, խոչընդոտում են, վիժեցնում են բանակցային գործընթացը: Որովհետև պատերազմական գործողությունները ոչ միայն վերսկսելը, այլ անգամ դրա մասին ակնարկ անելը խոսում է մի բանի մասին, որ դա հակասում է հայտնի երեք սկզբունքներին: Եվ ապրիլյան քառօրյա պատերազմը, և ադրբեջանական զինուժի վայրագությունները, և Ադրբեջանի ղեկավարի ոչ ադեկվատ հայտարարությունները, թե Երևանը իրենց տարածքն է, խոսում են այն մասին, որ, եթե կա մի երկիր, որը իր գործողություններով դեմ է գնացել միջազգային հանրությանը, դա Ադրբեջանն է` իր ղեկավարով հանդերձ»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի կառավարության նիստի ընթացքում իր ելույթում Իլհամ Ալիևը մի նախադասության մեջ ինքը իրեն հակասել է: «Խոսելով տարածքային ամբողջականության սկզբունքի, դրա բացարձակ կիրառելիության մասին և այն մասին, որ թույլ չի տա երկրորդ հայկական պետության ձևավորում, ինքը հակասում է իր այն հայտարարությանը, թե հայկական կողմն է խափանել բանակցությունները: «Կա երեք սկզբունք և ինքնորոշման իրավունքն այդ երեք սկզբունքներից մեկն է: Երբ կողմերից մեկը խոսում է բացառապես սկզբունքներից մեկի մասին` բացարձակ արհամարհելով և մերժելով մեկ այլ սկզբունք, սա խոսում է նրա մասին, որ բանակցությունները վիժեցնողը հենց այդ կողմն է»,- պարզաբանեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հակադարձելով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե թույլ չի տալու հայկական երկրորդ պետության ձևավորում` Շարմազանովն ընդգծեց, որ Ալիևը չէ, որ պետք է անկախություն շնորհի Արցախի ժողովրդին: «Արցախի ժողովուրդը հանրաքվեով փաստացի անկախություն ստացել է: Արցախը փաստացի անկախ պետություն է, և անհնար է խնդրի լուծումն առանց ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման: Որքան շուտ ալիևը համակերպվի Արցախի անկախության հետ, որքան շուտ համակերպվի և ընդունի, որ ինքնորոշման իրավունքի ամբողջական իրավունքը սկզբունք է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Մինսկի խմբի համանախագահների համար առանցքային սկզբունքներից մեկն է, այնքան ավելի լավ կլինի բանակցային գործընթացի համար: Որքան Ադրբեջանը մերժի սա, այնքան մենք կգնանք բանակցությունների տորպեդահարման և վիժեցման»,- եզրափակեց Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում