Հոկտեմբերի 8-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը Ջերմուկում միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել, որին մասնակցեցին Կապան և Ջերմուկ քաղաքների պատանի շախմատիստները:
Ընդհանուր առմամբ սեանսին մասնակցել են 12 պատանի շախմատիստներ: Սեանսն ավարտվել է 11:1 հաշվով: Կապանը ներկայացնող 13-ամյա Գագիկ Մանուչարյանը կարողացել է հաղթել գրոսմայստերին: Սեանսից հետո Սմբատ Լպուտյանը նշել է, որ որոշ մասնակիցներ շատ հաջող էին հանդես գալիս, հատկապես նա ընդգծել է 12-ամյա Ալեն Գևորգյանի, ինչպես նաև սեանսի ամենափոքր մասնակցի՝ 7-ամյա Անդրանիկ Թադևոսյանի խաղը: