Եթե ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից քննադատել են կառավարության հաշվետվությունը, ուրեմն այդքան էլ լավը չի հաշվետվությունը, և ես միանում եմ իմ կուսակիցների կարծիքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:
Նա նշեց, որ իրենք եկել են խորհրդարան իրենց ծրագրերն իրականացնելու, և եթե ընդունեն խմբակցության առաջարկությունները, իրենք գոհ կլինեն: «Մեր ծրագիրը այլընտրանք չունի»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ «Ծառուկյան» խմբակցությունը շատ միակուռ է, շատերը երազում են, որ «Ծառուկյան» խմբակցությունում պառակտում լինի, բայց նման բան չի կարող լինել. «Երևի ամենապինդ, ամենամիակուռ կուսակցությունը մեր կուսակցությունն է, մեր խմբակցությունն է»:
Նրա խոսքով՝ հիմա ամենամեծ գործն անհատներինն է. «Մենք էլ ունենք ուժեղ առաջնորդ, ինչպե՞ս կարող է նրա կարծիքը ֆրակցիայի համար բարձրագույն արժեք չներկայացնել: Մենք ազատ ենք մեր քննարկումների, որոշումների կայացման ժամանակ: Չեմ էլ թաքցնի, չեմ էլ ամաչի ասել, որ մեր ֆրակցիայի անդամներին բոլորին բերել է Գագիկ Ծառուկյանը. այդքան ջանքեր ոչ մի առաջնորդ չի դրել, որպեսզի 105 հոգանոց խորհրդարանում ստանա այդքան՝ 31 պատգամավոր: Սա իր մենաշնորհն է, նա շատ-շատ բան է արել բոլորի համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: