Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի 12-րդ հերթական հաղթանակն է տարել Մոսկվայի «Արարատը»: Այս անգամ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել Բրյանսկի «Դինամոյի» նկատմամբ:
Միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Կացալապովը:
Այս պահին «Արարատը» 32 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղուսակը 10 միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռյազանին»: