Անհամբեր սպասել եմ Հայաստան այցիս: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հոլիվուդի լեգենդար աստղ Ջոն Մալկովիչը։
Հայտնի դերասանը Երևան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը։ Խոսելով հոկտեմբերի 11-ին կայանալիք համերգի մասին, Մալկովիչը նշեց, որ ստեղծագործությունը, որը կատարելու է, առաջին անգամ է ներկայացնելու. «Թերահավատորեն եմ մոտենում, երբ հարցնում են, թե ինչն է տվյալ ստեղծագործության գաղափարը։
Կարծում եմ՝ սա ամուսնություն է տեքստի եւ երաժշտության միջեւ։ Դա շատ հետաքրքիր գործընթաց է՝ հետեւել, թե ինչպես է տեքստը միաձուլվում երաժշտության հետ։ Տեքստն ու երաժշտությունը միմյանց ձուլելը բավականին դժվար գործընթաց է։ Կարծում եմ՝ աշխարհում հետաքրքրություն է վայելում արվեստի այս տեսակը»,-նշեց լեգենդը: