Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Ուկրաինա է մեկնել, հայտնում է Anadolu-ն:
Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին ուղեցկում են նրա կինը՝ Էմինե Էրդողանը, այդ երկրի փոխվարչապետը, Գլխավոր շտաբի ղեկավարը, ԱԳՆ ղեկավարը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը, ԵՄ հարցերով նախարարը, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարը, ազգային տնտեսության, տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների, անտառային տնտեսության և ջրային ռեսուրսների, պարենի, գյուղատնտեսության և անանսնաբուծության նախարարները: