Այս հիերարխիկ ճնշումների ներքո ուսուցիչը չի կարող լինել ազատ: Այսօր այս մասին «Հոդված 3 ակումբ»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արևիկ Անափիոսյան:
Հիշեցնենք, որ վերջերս Մեղրի խոշորացված համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին կուսակցական տոմսեր բաժանելու մասին հրապարակումները, իսկ դրանից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հետաքննությունը տնօրենների կուսակցականացված լինելու և դպրոցում քարոզչություն իրականացնելու վերաբերյալ, հերթական անգամ փաստեցին, որ հանրակրթության որորտն անշեղորեն ընթանում է համակարգված կուսակցականացման ճանապարհով:
Հատկանշական է, որ ամիսներ առաջ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն հանդես եկավ շրջաբերականով, որը վերաբերում էր հենց կրթական հաստատություններում քարոզչության բացառմանը:
Մանրամասները՝ տեսանյութում