Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ցնցող վերջաբան. Նեմեցի Արթո՞ւրը, թե՞ Արթուրի Նեմեցը…

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը չձախողվեց: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ձեռքի խաղալիքը դարձած մեր ազգային թիմը երկրորդ տարին անընդմեջ տապալվեց: Ձախողումը միայն ու միայն խնդիրը չիրականացնելն է, իսկ 1:6, 0:5, 1:4 հաշիվներով երկիրը խայտառակելը ոչ այլ ինչ է, քան տապալում:

Հայրապետյանի հավաքականը 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակեց ընդամենը երկու միավոր, իսկ երեկ ավարտված շրջափուլում պատմական ռեկորդներ սահմանելով՝ վերջնականապես դարձավ հանրության աչքի գրողը: Ղազախստանի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկը մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին այսպիսի հարց է ուղղել. Դուք ասել էիք, որ վերջին խաղից հետո որոշում կկայացնեք: Այս խաղը կօգնի՞ որոշման հարցում, թե՞ Ձեզ ժամանակ է հարկավոր: «Ես դեռ պետք է հանդիպեմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Թե ինչպես կընթանա այդ զրույցը` ժամանակը ցույց կտա: Հիմա ոչինչ ասել չեմ կարող»:

Այսի՞նքն՝ պարոն Պետրոսյան, Դուք չունե՞ք ձեր կարծիքն ու որոշումը տեղի ունեցածի վերաբերյալ, թե՞ վախենում եք արտահայտել Ձեր կարծիքը կամ որոշումը: Դուք անկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն եք, և տարներ շարունակ հպարտացել ենք Ձեր խաղով: Ու հիմա հայտարարում եք, որ որոշում կկայացնեք Հայրապետյան Ռուբենի հետ խոսելուց հետո՝ նշելով, որ չգիտեք, թե ինչպես կընթանա զրույցը: Ձեր գլխավորած հավաքականի ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը կատարվածի մեջ իրեն գլխավոր մեղավորը ճանաչեց: Մարկոս Պիզելին էլ որպես գլխավոր մեղավորներ նշեց ՀՖՖ նախագահին, Սուքիասյան Վարուժին և ֆուտբոլիստներին: Մեղքը Ձեզ վրա վերցնելու ժողովրդից ներողություն խնդրելու ու գետինը մտնելու, ասուլիսին չներկայանալու փոխարեն՝ ասում եք՝ դեռ պետք է Հայրապետյանի հետ խոսեմ: Եթե ՀՖՖ նախագահը ասի, որ շարունակեք աշխատել, Դուք «երես եք ունենալու» նորից ազգային թիմը ասպարե՞զ դուրս բերելու: Բոլորս էլ գիտենք, որ առաջնություն չունենք, ֆուտբոլիստներ չունենք, բայց դա չի նշանակում, որ պետք է Լեհաստանին 6:1 պարտվենք:

Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն մարզիչ Վարդան Մինասյանը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո հեռացավ, քանզի տղամարդավարի որոշում էր կայացրել: Այդ շրջափուլում մերոնք փայլուն ելույթ ունեցան՝ Պրահայում հաղթելով Չեխիայի հավաքականին, Երևանում՝ Բուլղարիայի ընտրանուն, հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղացինք աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հետ: Բոլորս խնդրում էինք, որ Մինասյանը շարունակի աշխատել, բայց մեր մարզիչը հեռացավ: Հեռացավ, քանզի ինքնուրույն կայացրել էր որոշում, ինքնուրույն արտահայտում էր իր կարծիքը, ինքնուրույն որոշում էր ազգային հավաքականի կազմը:

Այսքան ժամանակ չենք հիշում, որ Արթուր Պետրոսյանը հնչեցնի իր «զեմլյակի»՝ Յուրա Մովսիսյանի անունը, ում Ռուբեն Հայրապետյանը ազգի դավաճան է համարում: Պետրոսյանին նախորդած Վարուժան Սուքիասյանը հայտարարել էր, որ պայմանավորվել էր հանդիպել Յուրա Մովսիսյանի հետ քննարկելու ազգային թիմ վերադառնալու հեռանկարը, սակայն մեր հարձակվողը խուսափել էր հանդիպումից:

Արթուր Պետրոսյանի համար Յուրա Մովսիսյանն ուղղակի գոյություն չունի: Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչն ամեն ինչ անում է, որ Ռուբեն Հայրապետյանի տրամադրությունը չգցի: Ինպե՞ս կարելի է, ամոթ չէ՞:

Ղազախստանի հետ հանդիպումից հետո ևս մեկ հարց էր ուղղվել Պետրոսյանին: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ներկայիս հավաքականի ապագան: Սա Հայաստանի հավաքականի առավելագո՞ւյնն է, թե՞ ավելացնելու տեղ կա: «Եթե սա առավելագույնն է, ապա մենք անելիք չունենք գալիք ընտրական փուլում: Լեհաստանի հետ խաղից հետո ասել եմ, հիմա էլ կասեմ, որ մեզ թարմ արյուն է պետք: Ընտրանու հիմնական կորիզը երկար տարիներ է, ինչ ֆուտբոլ է խաղում, և գալիս է ժամանակ, որ պետք է ինչ-որ բան փոխել: Հիմա ինչ-որ բան փոխելու ամենահարմար պահն է: Նույն խաղով մենք գալիք ընտրական փուլում ընդհանրապես հնարավորություններ չենք ունենա: Այսօր մեր ընտրանու կազմում երկու նորեկների տեսանք: Հուսով եմ՝ հետագայում նման դեպքերը հաճախ կլինեն»:

Իսկ ո՞րն է Ազգային թիմի կորիզը: Եթե ունեինք կորիզ, Պետրոսյանը յուրաքանչյուր խաղում 7-8 ֆուտբոլիստներ փոխելով՝ վերջնականապես հողին հավասարեցրեց այն: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ այս կազմով 3:2 հաշվով հաղթեցինք Մոնտենեգրոյի պես ուժեղ հավաքականին: Ստացվում է, որ այս կազմով էլ, չէ՞, հնարավոր է արդյունք ցույց տալ: Դե եթե հիմա ինչ-որ բան փոխելու ամենահարմար պահն է, եկեք փոփոխությունը սկսենք Պետրոսյանի և Հայրապետյանի հեռանալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում