Հրապարակվել է «Ոսկե գնդակ» մրցանակի առաջին հինգ հավակնորդների ցանկը: Մրցանակն ավանդաբար հանձնվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին սպորտային լրագրողների վարկածով: Այս մասին հայտնում է մրցանակի հիմնադիր France Football պարբերականն իր թվիթերյան էջում:
Պատվավոր մրցանակին հավակնում են «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը, «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Յուվենթուսի» հարձակվող Դիբալան, «Ռեալի» պաշտպան Մարսելոն և «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն:
Ցուցակում, որը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին մինչև մեր ժամանակով 21:30-ին, ընդգրկված կլինի 30 ֆուտբոլիստ: