Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արևմուտքն անցնում է հետխորհրդային սահմանը. ինչ է սպասվում Ադրբեջանին

Թբիլիսիում տեղի է ունեցել ՎՈՒԱՄ անդամ երկրների արտգործնախարարների հավաքը, որը նվիրված է եղել կազմակերպության 20-րդ տարեդարձին: ՎՈՒԱՄ-ի 20-ամյակը, իհարկե, պայմանական է, քանի որ կազմակերպությունը, որ ստեղծվել է 20 տարի առաջ, գործնականում ոչ միշտ է գործել, այսպես ասած, որպես ակտիվ միավոր: Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Ադրբեջանը, իսկ առաջնային տարբերակով՝ նաև Ուզբեկստանը, կազմակերպությունը ձևավորեցին Միացյալ Նահանգների աջակցությամբ՝ Ռուսաստանի հովանու ներքո ձևավորված ՀԱՊԿ-ին հետխորհրդային տարածքում հակակշռելու համար:

Վերջին տարիներին, սակայն, ՎՈՒԱՄ-ը, որը արդեն գործում է առանց Ուզբեկստանի՝ Տաշքենդը նախ դուրս եկավ ու միացավ ՀԱՊԿ-ին, իսկ հետո նաև դուրս եկավ ՀԱՊԿ-ից, գործել է հիմնականում թղթի վրա: Արդյո՞ք 20-ամյակի հավաքը նշանակում է, որ ՎՈՒԱՄ-ը ակտիվանում է: Համենայնդեպս, հետաքրքիր է այն, որ Թբիլիսիում հավաքված արտգործնախարարները հայտարարել են, որ պետք է սերտացնել հարաբերությունն ԱՄՆ-ի հետ՝ որպես կազմակերպությանը հենց սկզբից աջակից գործընկեր:

Այդ հանգամանքը ուշագրավ է Ադրբեջանի մասնակցության ֆոնին, որի հարաբերությունն Արևմուտքի հետ բավականին լարված է, և որը Ալիևի մակարդակով անգամ հայտարարել է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հավանականության մասին՝ մեղադրելով Եվրամիությանը հայերին աջակցելու համար:

Արդյոք Բաքուն ՎՈՒԱՄ հարթակը կփորձի՞ օգտագործել Նահանգներին մերձենալու համար, առավել ևս, որ այստեղ ևս կան խնդիրներ, մասնավորապես՝ կապված կոնգրեսականների դիրքորոշումների հետ: Կոնգրեսական շատ շրջանակներ ուղղակի կոչ են անում պատժամիջոց կիրառել Բաքվի հանդեպ: Միևնույն ժամանակ հարց է ծագում, թե արդյոք ՎՈՒԱՄ անդամներն իրե՞նք են փորձում Նահանգներին առաջարկել ակտիվացման, այսպես ասած, որևէ նախագիծ: Սրան զուգահեռ, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, ՎՈՒԱՄՆ-ն իհարկե առավելապես քաղաքական նախագիծ է և համենայնդեպս այս տարիների ընթացքում չի օժտվել ռազմական ռեսուրսով:

Առաջանում է նաև այդ հարցը՝ արդյոք կա՞ հենց այդ տեսանկյունից վերաակտիվացման կամ տրանսֆորմացման խնդիր, ինչը նշանակում է, որ Արևմուտքը գործնականում ոչ միայն ՆԱՏՕ-ի միջոցով ամրանում է արևելաեվրոպական սահմանին, այլ նաև ՎՈՒԱՄ-ի միջոցով կարող է ուղղակի «անցնել» այդ սահմանը, երբ դե ֆակտո այն անցնում է ՆԱՏՕ-ն, բայց դե յուրե միջոցը այլ է և բնականաբար զրկում է Ռուսաստանին հակազդեցության այն «փաստարկներից», որ կարող էր լինել ՆԱՏՕ-ի դեպքում: Թեև այդ առումով իհարկե ՆԱՏՕ-ն արդեն իսկ ինստիտուցիոնալ ներկայություն ունի Վրաստանում, ինչը գործնականում կհանդիսանա այն պլացդարմը, որի վրա հնարավոր կլինի կառուցել արդեն ՎՈՒԱՄ նոր մարտավարությունը:

Այստեղ, իհարկե, Հայաստանի համար առաջին հայացքից կա հարց, թե ի՞նչ դեր է ունենալու Ադրբեջանը: Մյուս կողմից, սակայն, առաջին հայացքից բաժանարար նոր գծի առաջացումը, առերևույթ լինելով այդպիսին, իրականում Հայաստանի համար այնքան էլ հոռետեսական սցենար չէ, քանի որ ՎՈՒԱՄ ակտիվացումը և, այսպես ասած, հետխորհրդային սահմանից այս կողմ Արևմուտքի գործիքի վերածումը թույլ կտա ունենալ առավել կանխատեսելի և վերահսկելի Ադրբեջան՝ ի տարբերություն այն Ադրբեջանի, որը գործիք է դիտարկվում Ռուսաստանի ձեռքին:

Այդ գործիքը մի անգամ հասցրել է արդեն ապրիյան պատերազմի՝ Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ: Այսինքն՝ ՎՈՒԱՄ-ը ոչ թե կլինի Ադրբեջանի ձեռքին գործիք, այլ գործիք, որը հյուսիսատլանտյան քաղաքականության տեսանկյունից առավել կառավարելի կդարձնի Ադրբեջանը, ինչը բխում է Հայաստանի շահից: Ըստ այդմ, թերևս վատ չէ, եթե ՎՈՒԱՄ-ը 20-ամյակը նշում է ոչ միայն որպես գոյության հուշ, այլև որոշակի քաղաքական դերակատարման սկիզբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում