Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Երևա՞նն է վերադառնում, թե՞ Բաքուն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե Երևանը վերադառնում է բանակցային սեղան, անկասկած առաջացնում է հարց պաշտոնական Երևանի հասցեին: Հարցն առաջանում է ոչ թե ինքնին հայտարարությամբ, այլ այն պատճառով, որ Երևանը մինչ այդ հայտարարել է, որ բանակցությունն իմաստ ունի, եթե կա հստակ երաշխիք և վերահսկողություն սահմանային կայունության մասով: Սերժ Սարգսյանն է հայտարարել, որ Ալիևի հետ հանդիպումն իմաստավորված է, եթե հանդիպմանը զուգահեռ չեն լինելու կրակոց ու սպանություն սահմանում, եթե Ադրբեջանի նախագահը մի ձեռքով բանակցելով, մյուսով չի սրելու իրավիճակը շփման գծում: Իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, մշտապես կիրառել է այդ երկու զուգահեռը՝ իրավիճակի սրումը դարձնելով այսպես ասած բանակցության գործիք:

Ահա այդ իմաստով, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, մասնավորապես Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի համատեքստում՝ որում Ադրբեջանը հայտնվեց ակնառու փակուղում, միանգամայն համարժեք էր հետագա զարգացումների տրամաբանությանն ու Հայաստանից պահանջվող անելիքներին: Բայց ներկայումս այդ առումով նաև հարց է առաջանում, թե բանակցության վերադարձող Երևանը ստացե՞լ է այդ հստակ երաշխիքները, որ Ադրբեջանը բանակցությունն այլևս չի ուղեկցելու սահմանային լարումով ու ռազմական շանտաժով, դրանով փորձելով դիվանագիտական ճնշում բանեցնել հայկական կողմի վրա, և ինչն ավելի վատ է՝ հայկական կողմի հետ բանակցային գործընթացով ըստ էության լեգիտիմացնել իր մարդասիրական քաղաքականությունը սահմանին: Որովհետև, եթե բանակցությունը վերսկսվում է այդ քաղաքականության շարունակության հնարավորությամբ, ապա դա այլ բան չէ, քան Հայաստանի նահանջը և դիվանագիտական ձախողումը, նույնիսկ պարտությունը:

Հետևաբար, պաշտոնական Երևանը թերևս պետք է պատասխանի հարցի՝ «վերադառնո՞ւմ» է արդյոք բանակցային սեղանի, և արդյո՞ք դա նշանակում է, որ ստացվել են այն երաշխիքները, որոնք այդ վերադարձի պայմանն էին՝ միանգամայն համարժեք և անհրաժեշտ պայմանը: Ալիևն այլևս չի՞ կրակելու: Ո՞վ է դա երաշխավորել, ինչ մակարդակում, ինստիտուցիոնա՞լ է այդ երաշխիքը, թե՞ ոչ: Որովհետև Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն արեց մի քանի հայտարարություն, որոնք վկայեցին պարզորոշ կերպով, որ Ռուսաստանից հնչել են երաշխիքներ, թե Ալիևը չի հարձակվի, բայց փաստորեն դրանք եղել են օդ: Եվ ուրեմն ներկայումս հարց է առաջանում, թե այս անգամ ինչպիսի երաշխիքներ կան, որ Ալիևը չի շարունակելու բանակցությանը զուգահեռ մարդասպանությունը: Դրա գլխավոր երաշխիքը, անշուշտ, հայկական զինված ուժերի մարտունակությունն է, պատրաստվածության և ռազմա-տեխնիկական հագեցածության մակարդակը, սակայն խնդիրն այն է, որ Ալիևի համար մարդկային կյանքը չունի արժեք, և նա խոշոր հաշվով կարող է անգամ սեփական զինված ուժերի անհամարժեք կորուստների գնով շարունակել մարդասպանությունը, դրանից քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիքով:

Բանակցությունն անկասկած կայունության որոշակի երաշխիք է, սակայն հաշվի առնելով քաղաքական իրավիճակի տրամաբանությունն ու առանձնահատկությունները, ամենևին միարժեք չէ բանակցության առավելությունը չբանակցելու հետ, եթե կա սկզբունքային դիրքորոշում ու պայման: Հակառակ դեպքում, եթե հայկական կողմը «վերադառնում» է չստանալով իր պայմանները բավարարող հուսալի երաշխիք, ապա դա նշանակում է, որ կամա թե ակամա, երաշխիք է տալիս Ալիևին՝ մարդասպան քաղաքականությանը վերադառնալու կամ վերակտիվացնելու առումով: Այդ իմաստով, պաշտոնական Երևանը թերևս պետք է Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ վերհաստատի իր սկզբունքային դիրքորոշումը, եթե անգամ Ալիևին տրված է այսպես ասած դեմքը փրկելու քարտ-բլանշ, և Սարգսյան-Ալիև հանդիպումն իրականում հանդիսանալու է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների հարցի քննարկմանը Բաքվի վերադարձ, ոչ թե Հայաստանի վերադարձ բանակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում