Բելառուսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություն և զորակայան։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը՝ ադրբեջանական պատվիրակությունը ծանոթացել է մարտական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանքի հետ, որը թողարկում է Բելառուսի ռազմական արդյունաբերությունը, ինչպես նաև հետաքրքրվել սպառազինությամբ և ռազական տեխնիկայով, որն ունակ է բարձրացնել ադրբեջանական բանակի ռազմական հզորությունը, հայտնում է Minval-ը։