ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են Թուրքիայում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը։ Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է «վերջին իրադարձությունների» ֆոնին։
Թուրքիայի հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ դեսպանատունն ու հյուպատոսությունները դադարեցրել են ոչ միգրացիոն վիզաների տրամադրման աշխատանքը՝ այցելուների թիվը նվազեցնելու համար։
Թուրքիայում այս շաբաթ ձերբակալել էին Ստամբուլի ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մետին Թոփուզին։ Նրան մեղադրում են «սահմանադրության խախտման մեջ»։ Իշխանությունները կարծում են, որ Թոփուզը կապ է ունեցել գյուլենական ոստիկանապետերի հետ։