Ավարտվեց 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Վերջին խաղում մեր հավաքականը հերթական անփառունակ ելույթն ունեցավ, այս անգամ հյուրընկալվելիս ոչ-ոքի 1:1 խաղալով խմբի ետնապահ Ղազախստանի հավաքականի հետ:
Միակ գոլը մերոնցից խփեց Հենրիխ Մխիթարյանը:
Վաստակելով 7 միավորով Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրեց նախավերջին 7-րդ հորիզոնականը: Ղազախստանի հավաքականը 3 միավորով զբաղեցրեց վերջին հորիզոնականը:
Մեր հավաքականը վերջնականապես տապալվեց, որի պատասխանատուն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: