Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամերիկացիներն ասացին՝ ինչ պետք է. Վաշինգտոնը կոնկրետ քայլեր է ակնկալում Երևանից

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կրճատել Պետդեպարտամենտի մի շարք հաստիքներ՝ բյուջեի մեջ տեղավորվելու համար, քանի որ այս տարի Պետդեպարտամենտը վերջին 30 տարիների կտրվածքով ռեկորդային ցածր ֆինանսավորում է ստացել: Պետդեպի ծախսերի համար նախատեսված ֆինանսավորման մի մասը հատկացվել է պաշտպանական գերատեսչությանը՝ Պենտագոնին, ինչպես նաև կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտների: Այսպիսով, Թրամփի վարչակազմը ծրագրում է Պետդեպարտամենտի վերակազմավորման շրջանակներում կրճատել շուրջ 30 հատուկ ներկայացուցիչների պաշտոնները՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող հատուկ ներկայացուցչի հաստիքը: Թիլերսոնը Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերին գրել է, թե այդ պաշտոնը կլուծարվի, իսկ գործառույթները կշարունակի իրականացնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը:

Ամերիկագետ, The Armenian Interest վերլուծական կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե այս փաստը նշանակում է, որ Միացյալ Նահանգները սկսում է պակաս հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նկատմամբ կամ նվազեցնում է իր դերակատարությունը Մինսկի խմբում:

«Բոլոր խոսակցություններն այն մասին, թե Միացյալ Նահանգները հեռանում է կամ նվազեցնում է իր դերակատարությունը ղարաբաղյան հարցում, զուրկ են հիմքից: Դա, մեղմ ասած, հերյուրանք է, կոնկրետ շահարկում: Պատճառն այն է, որ այդ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես է աշխատում ամերիկյան պետական մեքենան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց փորձագետը:

Արեգ Գալստյանի խոսքերով՝ Պետդեպն առաջարկում է լուծարել ոչ միայն Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահի պաշտոնը, այլև մի շարք այլ կարևոր պաշտոններ՝ աֆրիկյան, հարավասիական ուղղություններով:

«Կրճատվում են նույնիսկ պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող երկու հատուկ ներկայացուցիչների պաշտոնները: Պատճառն այն է, որ Թրամփի ծրագրի հիմնական կետերից մեկը բյուրոկրատական ապարատը կրճատելն է: Երբ հանրապետականները գալիս են իշխանության, մշտապես նվազագույնի են հասցնում բյուրոկրատների թիվը, որովհետև դա իրենց կուսակցական գիծն է: Պետք չի այդպես վերաբերվել հարցին, թե Միացյալ Նահանգները սկսում է պակաս կարևոր դեր խաղալ կամ կարևորություն չի տալիս այս ուղղությանը: Ընդհակառակը, այժմ նախատեսվում է, որ Մինսկի խմբում ղարաբաղյան հարցով զբաղվելու է պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով խորհրդականը, այսինքն՝ առաջին տեղակալը: Սա խոսում է այն մասին, որ ընդհակառակը, այժմ այս հարցին ավելի մեծ ուշադրություն կդարձնեն, որովհետև կրճատվում է բյուրոկրատական հեռավորությունը, և ոչ թե առանձին պաշտոնյան է զբաղվելու հարցով, հետո զեկուցելու է առաջին քարտուղարին, որն էլ ներկայացնելու է պետքարտուղարին, այլ հարցով զբաղվելու է շատ ավելի լուրջ ֆիգուր՝ առաջին քարտուղարը, որն ավելի մոտ է կանգնած պետքարտուղար Թիլերսոնին: Այս իմաստով՝ սա ավելի շատ կնպաստի, որպեսզի Միացյալ Նահանգներն ավելի մեծ ուշադրություն դարձնի խնդրին, և ես կարծում եմ, որ դա դրական է Հայաստանի համար, որովհետև այժմ հնարավորություն կա ավելի արագ և արդյունավետ կերպով ներկայացնել օբյեկտիվ իրավիճակը այն մարդկանց, ովքեր անմիջականորեն պատասխանատու են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առանցքային որոշումների կայացման համար»:

Ամերիկյան քաղաքականության փորձագետն այս համատեքստում դրական է համարում նաև պետքարտուղար Թիլերսոնի վերջին հայտարարությունը: Պետքարտուղարը կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դեյվիդ Սիսիլինի հարցմանն ի պատասխան ասել էր, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Արցախի հնարավորինս արագ և ամբողջական ականազերծմանը: Թիլերսոնը նաև աջակցություն է հայտնել «Ռոյս-Էնգել» նախաձեռնությանը՝ արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը թուլացնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ:

Կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելն այս առաջարկություններն արել էին դեռևս 2015 թ. հոկտեմբերին: Ռոյսն ու Էնգելը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ուղարկել էին 85 կոնգրեսականների կողմից ստորագրված մի նամակ՝ առաջարկելով երեք հիմնական քայլ՝ համոզել հակամարտող կողմերին հեռացնել դիպուկահարներին սահմանային գոտուց, շփման գծում ավելացնել ԵԱՀԿ ներկայացուցիչների թիվը և տեղադրել այնպիսի տեխնիկական համակարգեր, որոնք թույլ կտան ճշգրտորեն պարզել, թե որտեղից են արձակվում կրակոցները:

«Շատ կարևոր է այն հանգամանքը, որ սա երկկուսակցական նախաձեռնություն է: Էդ Ռոյսը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլիոթ Էնգելը նույն հանձնաժողովում դեմոկրատական խմբակցության ղեկավարն է: Նրանց համաձայնեցված դիրքորոշումը երկուսակցական է, ինչը նշանակում է, որ այդ առաջարկները համաձայնեցված են երկու կուսակցությունների վերնախավերի կողմից: Եվ այն, որ պետքարտուղար Թիլերսոնը հայտարարում է, որ դա լավ գաղափար է, և Պետդեպարտեմենտը աջակցում է այդ նախաձեռնությանը, նշանակում է, որ ըստ էության նախագահի վարչակազմը ևս հավանություն է տվել դրան: Սա կրկին Հայաստանի և մեր շահերի օգտին է, որովհետև այդ մեխանիզմների միջոցով արևմտյան համանախագահները և առաջին հերթին Միացյալ Նահանգները հնարավորություն կստանա անմիջականորեն տեղեկանալու, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը, և կդադարեն բոլոր այն վեճերը, թե ով է մեղավոր կամ ով է խախտել հրադադարը: Եվ այդ ժամանակ արդեն համանախագահները կարող են հասցեական հայտարարություններ անել, որովհետև այդ դեպքում այլ տարբերակ չի մնում:

Իհարկե, դժվար կլինի համոզել Ադրբեջանին, որ համաձայնվի այդ առաջարկներին, բայց դա էլ կլինի ցուցանիշ ամերիկացիների համար, որովհետև եթե հայկական կողմը համաձայնվում է այդ առաջարկների իրականացմանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում, ապա դա էլ կարելի է օգտագործել մեր օգտին՝ ասելով, որ հիմա արդեն պարզ է, թե որ կողմը հետաքրքրված չէ, որպեսզի կոնֆլիկտը խաղաղ, քաղաքական ճանապարհով: Պետք չի ակնկալել, որ ամերիկացիները չափից ավելի ակտիվ կլինեն այս հարցում, որովհետև ամերիկացիներն արդեն իսկ անում են այն, ինչ կարող են: Պետքարտուղարն ասում է, որ մենք համաձայն ենք այդ նախաձեռնությանը, կոնգրեսականները գալիս են Հայաստան, անում են նույն հայտարարությունները: Նրանք չեն կարող հայերից ավելի շատ պաշտպանել Հայաստանի շահերը: Նրանք ասացին՝ ինչ պետք է: Հիմա Հայաստանը պետք է գործի, կոնկրետ քայլերով ցույց տա, թե արդյո՞ք ունի հետաքրքրություն, թե՞ ոչ: Եթե որևէ քայլ չլինի, ապա, իհարկե, Վաշինգտոնը չի փչացնի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ Հայաստանի փոխարեն լուծելով Հայաստանի խնդիրները: Այդպիսի բան քաղաքականության մեջ երբեք չի եղել և չի լինի: Ամերիկացիներն արդեն իսկ բավական շատ բան են արել այս ժամանակահատվածում, և հիմա պետք է դրանից օգտվել: Ամենայն հավանականությամբ Վաշինգտոնն այժմ կոնկրետ քայլեր, կոնկրետ ազդակներ է ակնկալում Երևանից այն իմաստով, որ Երևանը շահագրգռված է, որ այդ մեխանիզմները ներդրվեն շփման գծում»,- նշեց Արեգ Գալստյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում