Իրանը կպատասխանի միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անբարյացկամ հայտարարություններին, որոնցով նա ծրագրում է ելույթ ունենալ առաջիկա օրերին։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։
«Հենց Թրամփն անի իր մեկնաբանությունները, որոնք արդեն գրեթե հայտնի են, Իրանի իսլամական հանրապետությունը պատշաճ պատասխան կտա»,-հայտարարել է նախարարը։ Նա նաև ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանում քաղաքական կուրս է ընտրում՝ անկախ այլ պետությունների հռետորաբանությունից։
2015 թվականի հուլիսի 14-ին միջնորդների վեցյակն ու Իրանն ընդունել են Գործողությունների համատեղ համապարփակ պլան, որը կարգավորում է իրանական ատոմի հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ այդ գործարքը չի բխում երկրի շահերից։ Թրամփն ավելի վաղ վստահություն էր արտահայտել նրանում, որ Իրանի ղեկավարությունը ֆինանսավորում է Հյուսիսային Կորեային։