Այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։
Հանդիպումը կայացել է Հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության`ՎՈՒԱՄ-ի ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման շրջանակում՝ նվիրված կազմակերպության 20-ամյակին։
Հանդիպմանը քննարկվել են ՎՈՒԱՄ-ի շրջանակում երկկողմ համագործակցության և փոխգործակցության հարցերը, հայտնում է APA գործակալությունը։