Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

ՀՀԿ-ի ներսում նախընտրական պայքար է սկսվել. հայտնվել են Սերժ Սարգսյանին համոզողներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

-Քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է 2018 թվականի հայտնի հարցը։ Ոմանք վստահություն են հայտնում, որ Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետի պաշտոնը, ոմանք էլ հավատացած են, որ գործող վարչապետն իր պաշտոնը չի լքի։ Դուք կարծում եք՝ այդ հարցը հասարակության լայն շերտերին հետաքրքրո՞ւմ է։

-Ասել, որ մեր հասարակությանն այդ հարցը բացարձակապես չի հետաքրքրում, մեղմ ասած, միամտություն կլինի։ Դա շատ վատ կբնորոշի մեր հասարակությանը, այդ աստիճան անտարբերություն դժվար լինի։ Մեր հասարակությունը շատ քաղաքականցված է՝ այլ հարց է, որ այդ ակտիվությունն ու հետաքրքրությունն ավելի շատ թամաշայի մակարդակի է, քան կոնկրետ գործողությունների։ Բնականաբար, 2018 թվականի վարչապետի հարցը հետաքրքրելու է մեր հասարակությանը, բայց կարծում եմ՝ այդ հետաքրքրության ալիքի գագաթնակետը լինելու է գարնանը, երբ այդ հարցն առավել ակտուալ դառնա։ Հիմա այդ խնդիրն ավելի շատ հետաքրքրում է քաղաքական շրջանակներին և առաջին հերթին՝ հենց իշխող կոալիցիային կամ դրա ազդեցության մաս կազմող տարբեր խմբերին։ Ընդդիմությանը դա հետաքրքրում է որպես գործիք, քաղաքական օրակարգ ձևավորելու թեմա։ Իրենք այդ որոշման վրա ազդելու լուրջ լծակ չունեն՝ ելնելով ընտրությունների արդյունքներից։Այսինքն՝ ես կարծում եմ, որ 2018-ի հնարավոր վերադասավորումների հարցն ավելի շատ հետաքրքրում է քաղաքական տարբեր խմբավորումներին։

-Դուք կարծում եք՝ այդ ինտրիգը կպահպանվի՞ մինչև 2018-ի գարուն, թե՞ որոշումն ավելի շուտ կհրապարակվի։

-Ինտրիգը կպահպանվի որքան հնարավոր է երկար՝ դա չի նշանակում, որ հենց ապրիլին խաղաքարտը կբացվի, բայց հնարավորինս երկար կձգվի։ Պատկերացրեք՝ հիմա այդ ինտրիգը հանգուցալուծվում է՝ այսօրվա իշխող գործիչներից՝ վարչապետի թեկնածու համարվողներից ցանկացած մեկը միանգամից կդառնա «կաղ բադիկ»։ Դա վերաբերում է նախ և առաջ գործող նախագահին՝ հաշվի առնելով հայաստանյան քաղաքական էլիտայում առկա բարքերը՝ առայժմ չի հրապարակվի։ Մենք դրա փորձն ունեցել ենք՝ այն բանից հետո, երբ տվյալ քաղաքական գործիչը այլևս լծակների չի տիրապետում՝ մեկ գիշերվա մեջ ՀՀՇ-ից դառնում են Հանրապետական, Երկրապահ և հակառակը՝ դավաճանելով նախկին կուռքերին։ Դրա համար ինտրիգը կպահպանվի որքան հնարավոր է երկար։ Իհրակե դա պետական ապարատի համար լավագույն տարբերակը չէ, որովհետև վարչական ռեսուրս համարվող խավն այնպիսի անորոշության մեջ է, որ փորձում է հարմարվել բոլորին՝ որևէ մեկի հետ կամուրջներ չայրել։ Դա ինչ-որ չափով անդրադառնում է պետական համակարգի, այդ թվում՝ տնտեսության էֆեկտիվության վրա։

-Վարչապետը հայտարարում է, որ նա ցանկություն ունի պաշտոնավարել նաև 2018թ-ի ապրիլից հետո։ Տարբեր ՀՀԿ-ական գործիչներ էլ հակված են այդ պաշտոնում գործող նախագահին տեսնել՝ ընդ որում ծայրահեղ ձևակերպումներ են հնչում այդ իմաստով։ Հակասությունն արդեն իսկ ակնհայտ չէ՞, ինչո՞ւ այդ նույն ՀՀԿ-ականները հիմա չեն մեջբերում Սարգսյանի այն հայտարարությունը, որի համաձայն, նա սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու վարչապետի պաշտոնին։

-Ես կարծում եմ՝ բոլորն էլ ճշմարտություն են ասում իրենց տեսակետից։ Վարչապետը հստակ ասում է, որ նա ուզում է շարունակել իր պաշտոնավարումը՝ չեմ կարծում, թե այստեղ անսպասելի բան կա։ Հանրապետական տարբեր տնտեսական և քաղաքական ազդեցության խմբեր, որոնք առանձին ֆրակցիայի նման են իրենց դրսևորում, այս կամ այն գործչի են ցանկանում տեսնել այդ պաշտոնում։ Որոշ դեպքերում սկսել են այդ մասին բացահայտ խոսել։ Կարծում եմ՝ այս պահի դրությամբ, բացի Հանրապետության նախագահից և վարչապետից, որևէ մեկը չգիտի, թե ինչ պայմանավորվածություն կա իրենց միջև։ Եթե հիշում եք՝ Գալուստ Սահակյանը նույնիսկ տրտնջում էր, որ նախագահի հետ այդ թեմայով հնարավոր չէ խոսել։ Կարծում եմ ՝ որոշ ՀՀԿ-ականների հայտարարությունները պայմանավորված են անորոշությամբ ու նյարդային վիճակով։ Նրանք չգիտեն, թե ինչ վերջնական որոշում է լինելու։ Կարծես թե Հանրապետականի ներսում սկսել է նախընտրական պայքար ապագա վարչապետի պաշտոնի համար, հայտնվել են Սերժ Սարգսյանին համոզողներ, մյուսները լռում են, բայց ժամանակ առ ժամանակ ակնարկում են։ Որքան ես եմ հասկանում՝ վերևից արգելում են ոմանց խոսել, նրանք էլ ստիպված շտկումներ են անում։ Այս իրավիճակը դեռ մի քանի ամիս կշարունակվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում