Թուրքիայի իշխանությունները դեռևս հետաքրքրություն են դրսևորում ԱՄՆ-ից Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրների գնման հանդեպ, չնայած ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարման մասին համաձայնագրին։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը՝ հղում անելով թուրքական կառավարության աղբյուրին։
Պարբերականը հստակեցնում է, որ անցած շաբաթ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ Անկարան «2-3 շաբաթ առաջ» դիմել է Վաշինգտոնին՝ ՀՀՊ համակարգերի գնման հարցով։ Պարբերականի զրուցակիցը հաստատել է թուրքական իշխանությունների հետաքրքրվածությունը հրթիռային համալիրների ձեռքբերման գործում։ Անկարայի համար գործարքի առանցքային պայման է հանդիսանում «տեխնոլոգիաների փոխանցումը և համատեղ արտադրությունը», հաստատում է թերթի աղբյուրը։
Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի հետ С-400 համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։ Համաձայնագիրը նախատեսում է Թուրքիային համակարգերի 4 դիվիզիաների փոխանցում։ Համաձայնագրի արժեքը կգերազանցի ավելի քան 2 մլրդ դոլարը։