Facebook ընկերությունը փոխել է սոցցանցում քաղաքական և կրոնական գովազդի տեղակայման կանոնները։
Գովազդատուներին ուղարկված նամակում ընկերության ղեկավարությունը նախազգուշացրել է, որ այժմ գովազդային հայտարարությունները, որոնք ուղղված կլինեն քաղաքական, կրոնական, էթնիկ և սոցիալական հարցերին, կուսումնասիրվեն դրա համար հատուկ նշանակված աշխատակիցների կողմից։ Միայն դրանից հետո կարող են այդ հաղորդագրությունները հայտնվել ցանցում։ Նախկինում նման հայտարարությունների հրապարակման մասին որոշումներն ավտոմատ կերպով ընդունել է համակարգչային ալգորիթմը։
Ընկերությունում նախազգուշացրել են, որ նոր ընթացակարգը կարող է դանդաղեցնել գովազդի տեղադրման ժամկետները։