Նո՞ր ենք իմանում, որ շատ կարևոր հենակետեր Հայաստանում ռուսական զորքն ա պահում, ռուսական ծառայությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացմանը:
«Պարապ մարդիկ խոսում են, որ ասեն յանի իրանք էլ բան գիտեն: Դա գործընթաց էր, որ արվում էր վաղուց: Մենք էն ժամանակ ռուսների հետ պայմանագրեր ենք կնքել, սահմաններ ենք տվել: Մենք պահում ենք Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի դեմ սահմանները, բայց մնացածը ռուսներն են պահում»,-նշեց Մ. Գրիգորյանը:
Ըստ գեներալի՝ Ռուսաստանը Արցախում ոչ մի քաղաքականություն չի կարող վարել, քանի որ պայմանագրերը միայն Հայաստանի հետ են:
Մանրամասները՝ տեսանյութում