Այսօր ժամը 20-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի, Աստանայում մրցելով Ղազախստանի ընտրանու հետ: Բուքմեյքերական ընկերություններն այս խաղում ավելի շատ հավատում են դաշտի տերերի հաղթանակին:
Ղազախստանի հաղթանակը գնահատված է 2.35, ոչ-ոքին 3.35, իսկ Հայաստանի հաղթանակը՝ 2.8 գործակցով:
Կողմերի միջև մարտին Երևանում կայացած մրցավեճում մեր հավաքականը հաղթել էր 2:0 հաշվով: