Նյու Յորքում կայացած աճուրդում Ջոն Քենեդու մոտորանավակը վաճառվել է 75 հազար դոլարով։ Այս մասին հայտնել են Guernsey’s աճուրդի տան ներկայացուցիչները։
Խոսքը Restofus անվանումով 5 մետրանոց նավակի մասին է, որը պատրաստված է կարմիր փայտից։ Այն պատրաստվել է Century ընկերության կողմից 1961 թվականին։ Սկզբում այն պատկանել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահի հորը՝ Ջոզեֆ Քենեդուն, իսկ Ջոնի մահից հետո բաժին հասել նրա եղբորը՝ Էդվարդին։ Նավակի մեկնարկային գինը եղել է 100-150 հազար դոլար, սակայն այդ գնով գնորդ չի գտնվել։ Գնորդը ցանկացել է անհայտ մնալ։
Աճուրդի են ներկայացված եղել Քենեդիների կլանի այլ իրեր, մասնավորապես նախագահի ճոճաթոռը (30 հազար դոլար), Ժակլին Քենեդու լողազգեստը (1.8 հազար դոլար), Ջոն Քենեդու երկու զույգ լողազգեստը (3.5 և 1.8 հազար)։