ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ֆինանսավորում է Հյուսիսային Կորեային և առևտուր իրականացնում Փխենյանի հետ։ Այս մասին նա ասել է TBN հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Ես վստահ եմ, որ Իրանը ֆինանսավորում է Հյուսիսային Կորեային, վստահ եմ, որ Իրանն առևտուր է անում Փխենյանի հետ, ես վստահ եմ, որ նրանք առնչվում են Հյուսիսային Կորեայի հետ, և դա միանգամայն անթույլատրելի է»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ իր կարծիքով՝ Իրանը խախտում է իրանական ատոմի խնդրի կարգավորման համաձայնագրի դրույթները։ Բացի այդ, Թրամփը մեղադրել է Թեհրանին Մերձավոր Արևելքում խնդիրներ ստեղծելու մեջ։ «Իրանը վատ խաղացող է, և նրա հետ կվարվեն, ինչպես վատ խաղացողի»,-հավելել է Թրամփը։