Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Միացյալ զորախումբը ամբողջ տարածաշրջանի կայունացման համար է ստեղծվում. Անդրանիկ Նիկողոսյան

«Առաջին լրատվական»ի  զրուցակիցն է  Ռուսաստանի ռազմավարական  զարգացման  ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:

Պարոն Նիկողոսյան, ԱԺ-ում քննարկվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ «Ելք» խմբակցությունը դեմ է նախագծին։ Չունե՞ք արդյոք մտահոգություններ միացյալ զորախմբի հետ կապված: Ի՞նչ է սրանով  Ռուսաստանը փորձում անել:

– Զորախմբի ստեղծումը նոր է, բխում է թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի շահերից, և՛ առհասարակ ամբողջ տարածաշրջանի կայունության համար է ստեղծվում: «Ելք» խմբակցության առաջարկները, մտահոգությունները հասկանալի են, նրանք ուզում են հանրությունը տեղեկանա, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Իմ կարծիքով՝ խմբակցության մտահոգությունը դրանով է պայմանավորված: Բնականաբար, խմբակցության պատգամավորներն  իրենց կարծիքներն են արտահայտում: Կա գործող իշխանություն և իշխող կուսակցություն, որի քննարկման արդյունքներում էլ որոշում է կայացվում: Ես այս քննարկումներին շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետև վերջիվերջո «Ելք» խմբակցության պատգամավորներն էլ ՀՀ քաղաքացիներ են, որոնք մտահոգված են, բարձրացնում են հարցեր և ստանում բոլորի հարցերի պատասխանները: Այնպես որ, արտառոց բան չկա: Ամեն ինչ բնականոն հունով ընթանում է: Ըստ իս՝ ճիշտ չէր լինի ընդհանրապես որևէ ձայն չհանելը: «Ելք» խմբակցությունն այսպիսով ցույց է տալիս, որ կան ուժեր, որոնք տեղեկացված չեն և մտահոգված են՝ ապագայում ինչ է սպասվում:

Միասնական զորախումբը ստեղծվում է Հայաստանի և Ռուսաստանի շահերից ելնելով, և դա հիմնականում ստեղծվում է տարածաշրջանում կայունություն պահպանելու համար:

– Նշվում է, որ ներքին ռազմական իրավիճակի ժամանակ կարող է միջամտություն ունենալ այս զորախումբը: Այստեղ մտահոգություններ չե՞ք տեսնում:

– Ես որևէ մտահոգություն չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանի դերը կայանում է Հայաստան աշխարհը լիարժեք, խաղաղ, կայուն տարածաշրջան տեսնելու մեջ, Ռուսաստանը խաղաղասեր երկիր է և ուզում է, որ Հայաստանում լինի խաղաղություն: Իմ կարծիքը դա է:

– Պարոն Նիկողոսյան, եթե խաղաղասեր լիներ Ռուսաստանը, ինչպես Դուք եք նշում, արդյոք կլինեի՞ն ուկրաինական դեպքերը:

– Մենք խոսում ենք Հայաստանի մասին: Ես Ուկրաինայից այդքան տեղյակ չեմ:

– Ինչպե՞ս եք գնահատում «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը, որ ԱԺ-ում մերժվեց 79 ձայնով:

– Ես շատ նորմալ եմ տեսնում, որովհետև ի սկզբանե խմբակցության անդամներն իրենք էլ գիտեին, որ իրենց առաջարկները տրամաբանական ավարտ չեն ունենալու, բայց նրանք զուտ մտահոգություններ էին բարձրացնում, որը բնական է, որ պետք է լիներ, այսինքն՝ արտասովոր բան «Ելք»-ը չէր ասում: Այսինքն՝ «Ելք»-ը արտահայտում է այն կարծիքներն ու մտահոգությունները, որոնք իրեն մտահոգում է: Քննադատությունների արդյունքում ընդունվում են տրամաբանական որոշումներ:

– Մի՞թե «Ելք»-ի փաստերը անտրամաբանական են, որ նշում եք՝ ընդունվում են տրամաբանական որոշումներ:

– Ոչ, ես միայն ասում եմ, որ քննարկումների արդյունքում տրվում են տրամաբանական լուծումներ: Հիմա համաձայն են, թե համաձայն չեն, մարդիկ մտահոգված են, բարձրաձայնում են հարցեր, որոնք իրենց մտահոգում են, մյուս կողմը՝ իշխանությունը, հիմնավորում է հակառակը, որի արդյունքում էլ կայացվում են որոշումներ: Եվ եթե «Ելք» խմբակցությունը ձայն չհանի, ոչինչ չասի, ճիշտ չի լինի, քանի որ այդ խմբակցությանը մտահոգում են այդ խնդիրները:

Համոզված եմ, որ Հայաստանը միասնական ուժերով ժամ առ ժամ պետք է այս ծանր վիճակից հանել: Հայերը պետք է կառուցեն Հայաստանը: Բնականաբար, և՛ քննադատությունների, և՛ քննարկումների, և՛ լավը, և՛ վատը ասելու արդյունքում իրական պատկերը  մարդիկ պետք է տեսնեն, որ կարողանան առաջ շարժվել: Ուզենք, թե չուզենք՝ մենք ունենք մի իրականություն, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի մեջ է, որը բխում է  իր շահերից, և հիմա տեղի են ունենում ավելի մասշտաբային մեծ պրոցեսներ, որը գնալով ավելի է  խորանում՝ և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման առումով: Բնական է, որ ընդդիմությունը պետք է քննադատի, և որի արդյունքում պետք է շարժվել առաջ:

– Հայաստանի ներքաղաքական կյանքի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ հարցը, թե 2018-ի ապրիլին ով է լինելու վարչապետ: Մնո՞ւմ եք այն կարծիքին, որ վարչապետի փոփոխության գործընթացն առանց բռնկումների է լինելու:

– Վստահ եմ, որ ամեն ինչ շատ հարթ է լինելու, և Հայաստանում միասնական ուժերով գնալով՝ ժամ առ  ժամ կայունացում և առաջընթաց է լինելու, և դա լինելու է շարունակական աշխատանքի արդյունքում: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մտահոգ են Հայաստանի ապագայով: Ինչ վերաբերում է   Հայաստանի արտաքին ռազմավարական ուղուն, այդ ուղին Հայաստանը վերցրել է և այդպես էլ շարունակելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում