Իրանի շահը միջուկային գործարքից չեղարկել չեն կարողանա ո՛չ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ո՛չ «տասնյակ ուրիշ Թրամփներ», հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Այս մասին նա ասել է Թեհրանի համալսարանում ելույթի ժամանակ ուսումնական տարվա սկսվելու առթիվ, տեղեկացնում է Tasnim գործակալությունը:
«Ո՛չ (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը, ո՛չ տասնյակ ուրիշ Թրամփներ, չեն կարողանա չեղարկել միջուկային գործարքի անվերապահ առավելությունները»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել Իրանի հետ միջուկային գործարքը: