Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Վիրահայոց թեմը համարձակ քայլ է արել. հոկտեմբերի 21-ից հետո պարզ կդառնա՝ ով էր ուզում լարել իրավիճակը Գումբուրդոյում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։

Ջավախքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Վրաստանի Պատրիարքարանում հոկտեմբերի 6-ին կայացել է հանդիպում Վրաստանի Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների միջև: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Վիրահայոց թեմը Գումբուրդոյի տաճարի նկատմամբ որևէ հավակնություն չունի և այն համարվում է վրացական։ Կարո՞ղ ենք ասել, որ սրանով իրավիճակը կհանդարտվի և նոր բախումներ առաջիկայում գոնե չեն լինի։

Նախ ուզում եմ ընդգծել՝ միանշանակ է, որ այդ եկեղեցին վրացական է և այն կառուցվել է որպես վրացական, եկեղեցու բոլոր ատրիբուտները հուշում են, որ այն վրացական է՝ ճարտարապետությունը, վրացական գրառումները և մնացած ամեն ինչը։ Հանդիպման ընթացքում, փաստորեն, դա է արձանագրվել։ Ժողովրդի մի մասը՝ այն հատվածը, որն ուզում է խաղարկել իրավիճակը՝ բնականաբար բացասական է վերաբերում այդ հայտարարությանը, բայց ընդհանուր առմամբ, ես կասեմ, որ տվյալ պահին շատ ճիշտ հայտարարություն ու դիրքորոշում է։ Եթե անկեղծ ասեմ՝ ինձ համար մի փոքր անսպասելի էր, որովհետև մտածում էի, որ նման քայլի չեն գնա, բայց միանշանակ ողջունում եմ։ Տվյալ դեպքում այդ քայլը թույլ կտա իրավիճակը հանդարտեցնել։ Ռադիկալ հատվածն իհարկե տրամադրված է նաև հետագայում սրացնել հայ-վրացական հարաբերությունները, բայց ըստ իս՝ այդ ծայրահեղականները, վաղ թե ուշ, ստիպված կլինեն համակերպվել ու ընդունել, որ նման դիրքորոշումը կարող է ամբողջ տարածաշրջանում լարվածության հանգեցնել, իսկ դա ոչ մի կողմի համար դրական լինել չի կարող։

-Կարծում եք՝ այդ ռադիկալ թևն ուղղորդվա՞ծ է գործում։

-Ըստ իս՝ ռեալ իրավիճակը պարզ կլինի հոկտեմբերի 21-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններից հետո։ Ես չեմ բացառում, որ կան խմբեր, որոնք օգտվում են նախընտրական իրավիճակից ու լարում են իրավիճակը։ Կարծում եմ՝ հոկտեմբերի 21-ին պարզ կլինի՝ ով է իսկապես ուզում լարել իրավիճակը, ով է ուզում քաղաքական միավորներ հավաքել, և ով չհասկանալով խնդիրը՝ ընդամենը ներգրավվել է այնտեղ, որովհետև այնտեղ կա որոշակի մասսա։ Այսինքն՝ պատկերը արդեն ընտրություններից հետո վերջնական պարզ կդառնա։

Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Վիրահայոց թեմը շատ համարձակ քայլ է արել, բավականին դժվար է նման քայլ անել՝ ես նման քայլ չէի սպասում, բայց միանշանակ ողջունելի է և կունենա իր դրական հետևանքները։

-Գումբուրդոյում և առհասարակ Ջավախքում կայանալիք ընտրությունների հետ կապված ի՞նչ տրամադրություններ կան։

Իհարկե կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց ես կարծում եմ՝ տվյալ դեպքում մրցակցությունը շատ բարձր է, կարող եմ ասել, որ երեք կամ չորս քաղաքական ուժ է մրցակցելու։ Հիմա ամենակարևորն այն է, որ ընտրությունները խաղաղ անցնեն ու թափանցիկ լինեն՝ ի դեպ Ախալքալաքում մեծ թվով դիտորդներ են լինելու և արդյունքները, ըստ իս, բավականաին հետաքրքիր են լինելու։ Այսպիսի բարձր մրցակցություն երբեք չի եղել։

-Իսկ առհասարակ՝ բնակչության տրամադրությունն ինչպիսի՞ն է, իշխանությունների գործունեությանն ինչպե՞ս են վերաբերում։

-Կոնկրետ Ջավախքում կա առանձին վերաբերմունք տեղական իշխանությունների և կենտրոնական իշխանությունների նկատմամբ։ Կենտրոնական իշխանության նկատմամբ, ըստ իս, վերաբերմունքն այնպիսին է, ինչպիսին որ կա ամբողջ երկրում։ Իսկ տեղական իշխանությունների նկատմամբ՝ ընտրությունները ցույց կտան։ Երևի թե առաջին անգամն է, որ կան շատ խաղացողներ, որոնք շատ ձայն կարող են հավաքել։ Տվյալ դեպքում չեմ բացառում, որ առաջին տեղը կարող է երկրորդից մեծ տարբերություն ունենալ, ոչինչ չեմ բացառում, քաղաքական ուժերն ակտիվ աշխատում են։ Ինչպես էլ ավարտվեն ընտրությունները, այն մրցակցությունը, որ հիմա կա՝ միայն հօգուտ բնակչության է, որովհետև այդկերպ ժողովրդավարաության մակարդակը բարձրանում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում