Մոտ մեկ ժամ առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Աստանա, որտեղ վաղը ժամը 20-ին աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի մրցելով Ղազախստանի ընտրանու հետ:
Աստանայի օդանավակայանում Հայաստանի հավաքականի ժամանումը որևէ «աժեոտաժ» չի առաջացրել: Ղազախստանում բնակվող մեր հայրենակիցներից ոչ-ոք չի եկել օդանավակայան ֆուտբոլիստներին դիմավորելու և քաջալերելու: