Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆանո Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Երեկ միջնորդ խումբը Երևանում հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցը: