Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանիպում է անցկացրել ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:
Ավելի վաղ Ալիևը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ադրբեջան ժամանած բոլոր համանախագահների հետ:
Օգոստոսի 28-ին պետդեպարտամենտը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ը պաշտոնապես նշանակել է Էնդրյու Շեֆերին ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր մշտական համանախագահ: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռիչարդ Հոգլանդը: