Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ և համագումարով մենք թևակոխում ենք կինոյի զարգացման նոր փուլ: Հոկտեմբերի 7-ին նման համոզմունք հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Այս պահին կինոյի զարգացման մասին հայեցակարգն է դրված, շրջանառության մեջ է «Կինոյի մասին» օրենքի նախագիծը: Եվ կարծում եմ՝ նոր նախագահի հետ կկարողանանք ստեղծել կինոյի զարգացման նոր շրջան»,-ասաց նախարարը:
Արմեն Ամիրյանը կարևորեց ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նշանակությունը: Նախարարը խոսեց նաև Կինոգործիչների միության նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցի հիշատակից: Նախարարը նշեց, որ կինոմիությունը պետք է դառնա կինոարտադրության շղթայի կարեւոր օղակներից մեկը ու կոչ արեց ակտիվորեն քննարկել իրենց կայքում դրված Կինոյի մասին օրենքի նախագիծը: