Մոսկվայի Լոմոնոսովի անվան հանրապետական համալսարանի դասախոս Վարդան Ղազարյանը այս օրերին ԳԱԱ-ում կազմակերպել է լեզվաբանության 11-րդ համաժողովը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա անդրադարձել է ռուսաց լեզվի հայեցակարգի շուրջ աղմուկին: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է դպրոցներում անգլերենի և ռուսերենի դասավանդումը, այլապես ժամանակակից մարդը առանց լեզուների իմացության չի կարող իրեն դրսևորել: «Ինչ վերաբերում է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալուն, ապա գտնում եմ, որ քաղաքականապես այն ժամանակ է դա արդարացվում, երբ այդ երկրում կան այդ լեզուն կրող ներկայացուցիչներ: Հայաստանում դա չկա»,- հավելեց նա:
Ռուսերեն լեզուն, նրա խոսքով, ունի մեծ ավանդույթներ Հայաստանում. «Անշուշտ, ես գտնում եմ, որ մեր երեխաները, մասնագետները պետք է իմանան ռուսերեն, և ցանկալի է ոչ վատ, քան անգլերեն, միգուցե և ավելի լավ»,- ասաց Վարդան Ղազարյանը՝ հավելելով, որ հայերենը մնում է որպես միակ պետական լեզու: «Ռուսաստանի հետ ունենք սերտ կապեր, անշուշտ՝ ռուսերենը շատ լավ ներկայացված պետք է լինի Հայաստանում»,- ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: