Thursday, 28 03 2024
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

Անիմաստ է մասնակցել հերթական աննորմալությանը. ինչու ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցում են միայն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում զարմանքով նշել է ընդդիմադիրների անտարբերությունը ՏԻՄ ընտրություններին. «Բավականին ընդդիմադիր ուժեր են ավելանում, քաղաքական կուսակցություններ են ավելանում, սակայն անհասկանալի է, թե քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են լուրջ դերակատարում ունենալ, հավակնում են երկրի քաղաքական կյանքում դերակատարում ունենալ, ինչպե՞ս են դա պատկերացնում առանց ՏԻՄ ընտրությունների: Բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

«Առաջին լրատվական»-ը «Ժառանգություն»‑ից, «Ելք»-ից և ՀԱԿ-ից փորձել է պարզել, թե ինչու չեն մասնակցում նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իրենց՝ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ընտրություններով փոփոխություն չկա, ընտրության միջոցով մոբիլիզացման հնարավորություն կա, իսկ դա միայն համապետական ընտրություններով կարող է տեղի ունենալ: ՏԻՄ ընտրությունները երբևէ չեն ունեցել մոբիլիզացնող առանձնահատկություն, առավել ևս հիմա այս վիճակում, և դրա համար մասնակցելու որևէ իմաստ չենք տեսնում»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի կարողացել մարզերում գրասենյակներ բացել և համակիրներ ունենալ, նա նշեց, որ տարածքներում ունեն իրենց ներկայացուցիչները, այդ առումով որևէ խնդիր չկա, ուղղակի ընտրական համակարգ չկա:

Նրա խոսքերով՝ եթե ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր թեկնածու լինի առաջադրված, ապա ընտրակաշառքը դերակատարություն կունենա, եթե ոչ, ապա կարող է ընտրակաշառք բաժանվի, որ մարդիկ գնան ընտրության, այլապես, եթե գումար չեն տալիս, ինչո՞ւ պետք է գնան ընտրության:

Հարցին՝ արդյո՞ք 2022 թվականի ընտրություններին չպետք է նախապատրաստվել հենց նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցելով, Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Եթե ընտրական համակարգ չկա, ի՞նչ աշխատանք տանենք: Հայաստանում քաղաքական ընտրություն չկա, իսկ կուսակցությունը պետք է քաղաքական ընտրության մասնակցի: Եթե քաղաքական ընտրություն չկա՝ նշանակումներ են, կուսակցությունը գնա մասնակցի, որ ի՞նչ անի»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ մինչև խորհրդարանական ընտրություններն էլ հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններով ոչինչ չի փոխվի, ուղղակի որոշակի մոբիլիզացիա ապահովելու հնարավորություն էր ստեղծվել, բայց ամեն մեկն իր ճանապարհով գնաց և չմիավորվեց, դրա համար իմաստ բացարձակ չկա. «Պետք է լինի ընտրական համակարգ, որ կուսակցությունը գնա մասնակցի, կուսակցությունը՝ ինչպիսին «Ժառանգությունն» է, որն իսկապես կուսակցություն է, ոչ թե խմբավորում կամ էլ օլիգարխիկ միավորում, կարող է մասնակցել միայն ընտրական գործընթացին, իսկ եթե դա չկա, ինչի՞ն մասնակցի կուսակցությունը», – ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ «Ելք»‑ը շատ է կարևորում ՏԻՄ ընտրությունները և միշտ խոսել է դրա մասին, և ակնհայտ է, որ ժողովրդավարությունը սկսվում է այստեղից. «Սակայն հաշվի առնելով հայաստանյան իրողությունները՝ պետք է իրատես լինենք, որ թեկնածուների հետ կապված շատ խնդիրներ են լինում, որովհետև մարդիկ ահաբեկված են, և «Ելք»‑ի թեկնածու լինելը ամենահեշտ գործը չէ մեր երկրում: Առաջանում են բազմաթիվ հարցեր, լինում են տարբեր թեկնածուներ, որոնք խնդիրներ են ունենում հետագայում տեղում իրենց բիզնեսների հետ կապված, տարբեր հարցերի շուրջ, և այդ գործընթացը բավականին դժվար է: Այդ մասին բոլորը գիտեն»,- ասաց նա:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն էլ հակիճ անդրադարձավ ՀԱԿ-ի՝ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելուն. «Վերջին աննորմալ ընտրություններից հետո անիմաստ է մասնակցել հերթական աննորմալությանը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում