Վրաստանում ավտոմոբիլային ամենաերկար կամուրջներից մեկը կկառուցվի Աջարիայում՝ փոխադրամիջոցային ճանապարհների նախագծի շրջանակում: Այս մասին ասվում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Այս պահին ամենաերկար ավտոմոբիլային կամուրջը համարվում է Շիդա-Քարթլի տարածքում գտնվող Իգոետիի կամուրջը, որի երկարությունը 950 մետր է: Նոր կամրջի երկարությունը 1180 մետր է, և այն պետք է կառուցվի նոր տեխնոլոգիաներով: Նախագծի շրջանակներում ծրագրվում է ընդհանուր առմամբ կառուցել 15 կամուրջ:
Նախագիծը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից և արժե 209 մլն 852 հազար լարի (մոտ 84,6 մլն դոլար):