Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

ԵԱՏՄ-ին Բաքվի անդամակցության հայտին Հայաստանի համաձայնությունը պետք է լինի ինչ-որ բանի դիմաց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանին ԵԱՏՄ ընդունելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից։ Դուք կարծում եք՝ Հայաստանը նման հեռանկարի դեպքում ի՞նչ կարող է անել, երբ ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր պետություններն ակնհայտորեն հավանություն կտան դրան։

-Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում կան նման քննարկումներ։ Մեծ հաշվով, այնտեղ կա այսպիսի մի դիրքորոշում՝ Ադրբեջանին այս պահի դրությամբ ձեռնտու չէ անդամագրվել ԵԱՏՄ-ին, որովհետև երկկողմ առևտրաշրջանառությունը զարգացած է այդ միության անդամ բոլոր պետությունների հետ՝ բացառությամբ Հայաստանի։ Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին, ապա այս ամբողջ ընթացքում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ընդամենը մի քանի հայտարարություն է հնչել անդամակցության կամ չանդամակցության վերաբերյալ։ Մեկը Մամեդյարովի հայտնի հայտարարությունն է՝ «երբեք մի ասա երբեք», այսինքն՝ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է։ Բնական է, որ դիվանագետը պետք է այդպիսի երկիմաստ բնորոշում տար հարցի կապակցությամբ։ Ըստ իս՝ Ադրբեջանում, գոնե այս պահի դրությամբ, նման քաղաքական հարց գոյություն չունի։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա այո՛, պայմանագրով նախատեսված է, որ պետությունները կարող են անդամագրվել այդ միությանը միայն կոնսենսուսով, այսինքն՝ անդամ բոլոր պետությունները պետք է համաձայնեն, որ նոր պետություն ընդգրկվի այդ միության մեջ։ Նշանակում է՝ Հայաստանը կարող է ցանկացած պահի իր վետոյի իրավունքն օգտագործել ու թույլ չտալ, որ, ենթադրենք, Ադրբեջանն անդամագրվի այդ միությանը։ Կարծում եմ, որ ՌԴ նախագահի խորհրդականը հենց այդ օրենքին հղում անելով է նման հայտարարություն արել։

-Չե՞ք կարծում, որ նման հեռանկարի դեպքում նույն իշխանությունները կարող են հասարակությանը ներկայացնել, որ ԵԱՏՄ-ն լավ հարթակ կարող է լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կամ նշել, որ որևէ խնդիր չկա, որ Ադրբեջանն էլ անդամագրվի՝ նույն ձևով նաև ԱՊՀ անդամ ենք։

-Չեմ կարծում, որ Մինսկի խմբին այլընտրանքային ձևաչափ որևէ ձևով կարող է լինել, մանավանդ որ համանախագահներից մեկն էլ նաև Ռուսաստանն է։ Չեմ կարծում նաև, որ Միացյալ Նահանգները կամ նույն Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, կարող են ինչ-որ ժամանակ դուրս մնալ այդ ձևաչափաից։ Այսինքն՝ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ֆրանսիան դուրս կգան միայն, երբ իրենք կամենան, բայց նրանց դուրս հանել չեն կարող։ Սա նշանակում է, որ ինչ կառույցի մեջ էլ լինի Հայաստանը Ադրբեջանի հետ՝ դա չի նշանակում և դրանից չի բխում, որ անպայման պետք է բանակցային գործըթնացը տեղափոխվի այնտեղ։ Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ անդամ են, բայց որքան էլ Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացը տեղափոխել ՄԱԿ՝ դա նրա մոտ չի ստացվում, որովհետև Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը հստակ դիրքորոշում ունեն, որ հարցը կարող է կարգավորվել միայն Մինսկի խմբի շրջանակներում։

Նաև ուզում եմ հիշեցնել, որ երբ Հայաստանը դեռ ԵԱՏՄ անդամ չէր, և այս առումով որոշակի դիրքորոշում ունեին Ղազախստանի ու Բելառուսի նախագահները, այդ ժամանակ Ադրբեջանը հանգիստ կարող էր անդամագրվել այդ միությանը։ Եթե իր համար այդ պատմական ժամանակահատվածը չօգտագործեց ու չդարձավ անդամ, նշանակում է՝ Ադրբեջանի մոտ նման քաղաքական ցանկություն չկա։

-Այդ դեպքում ինչո՞ւ է Գլազևը նման հայտարարություն անում Երևանում՝ Եվրասիական երկրորդ ֆորումի ընթացում։ Ի՞նչ ենթատեքստ եք տեսնում։

-Կարծում եմ, որ նախագահի խորհրդականն ընդամենը պայմանագրին հղում է արել՝ ներկայացրել այն դրույթները, որոնք նախատեսված են այդ պայմանագրով։ Եվ քանի որ քննարկումներ կար՝ արդյոք Ադրբեջանը ցանկանում է դառնալ ԵԱՏՄ անդամ, թե ոչ՝ նա հստակ պայմանագրին հղում անելով ասել է, որ Հայաստանը կարող է որոշիչ դեր ունենալ։ Այսինքն՝ եթե Հայաստանն ուզի՝ կդառնա, եթե ոչ՝ չի դառնա։ Դա էլ միայն Ադրբեջանի ցանկության պարագայում։

-Նման հեռանկարի դեպքում, կարծում եք, Ռուսաստանի կողմից կլինե՞ն ճնշումներ մեզ վրա այդ համաձայնությունը տալու համար։

-Սա այնքան սկզբունքային խնդիր է Հայաստանի համար, բոլորն էլ հասկանում են, որ նման ճնշումներ անիմաստ է գործադրել։ Բացի այդ, պետք է այլ տեսանկյունից նայել՝ ի՞նչ է շահելու Հայաստանը, եթե Ադրբեջանը դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ կամ դրա դիմաց ինչ է ստանալու Հայաստանը։ Ես վստահ եմ, որ Հայաստանը պետք է ինչ-որ բան ստանա, եթե համաձայնություն տա, որ Ադրբեջանը դառնա այդ միության անդամ։ Այսինքն՝ Հայաստանը պետք է հստակ շահ ունենա, թե ի՞նչ շահի մասին է խոսքը՝ բնականաբար մենք չենք կարող իմանալ։ Ամեն դեպքում, եթե Ադրբեջանը ցանկանա և Հայաստանն էլ իր համաձայնությունը տա, ապա անպայման պետք է դրա դիմաց ինչ-որ բան ստանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում