Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Պարզվում է՝ մենք մարգինալ չենք… Ռուսաստանում ուզում են, որ կիսաստրուկ լինենք

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը սատարողներին ուղղված քննադատությունները Ռուսաստանից ցույց են տալիս, որ այդ ուժերն ու գործիչները Հայաստանում մարգինալ չեն. «Պարզվում է՝ լավ էլ հեղինակություն ունենք։ Եկեք մի փորձարկում անենք՝ ման գանք Երևանի փողոցներով, մարդիկ մոտենում ու ասում են, որ ինձ հաճույքով լսում են։ Երկրորդ՝ գիտեք Ռուսաստանը լուրջ երկիր է, ունի վերլուծական կենտրոններ, ու նրանք շատ լավ գիտեն, որ նման տրամադրությունները Հայաստանում մեծանում են։ Ռուսաստանում դա ցավոտ են ընդունում, ուզում են կիսաստրուկի վիճակում լինենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետն ընդգծում է, որ մեր քաղաքացիների կողմից ցանկացած քննադատություն ընդունելի է իր համար, բայց դրսում ապրողները, թեկուզև ազգությամբ հայերը, դրա իրավունքը չունեն: «Թող գան մեզ հետ կողք-կողքի ապրեն՝ նոր քննադատեն։ Ապրում են տարբեր երկրներում ու քննադատում։ Ինչ-որ չգիտեմ, որ երկրի հատուկ ծառայությունների հետ գործ ունեցող մարդիկ քննադատում են։ Թող գան այստեղ ապրեն, նոր խոսեն»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու նախագծի վավերացմանը խորհրդարանում, Գրիգորյանը մտահոգություն հայտնեց. «Համատեղ զորախումբ է, բայց նայում ես պայմանագիրը, այն ինչ որ կա՝ հարցեր է առաջացնում։ Ինչի՞ հետ է կապված, որ կարող է լինել զարգացում, որ ռուս գեներալնե՞րը կարող են ղեկավարել։ Հարց եմ տալիս՝ Հայաստանի տարածքում ինչո՞ւ պետք է ինչ-որ պայմաններում ռուս գեներալը կարգավորի։ Ռուսաստանին այդ միացյալ զորախումբը պետք է, որպեսզի առաջին հերթին Մերձավոր Արևելքում գործողություններ ծավավելու համար կոալիցիա լինի։ Կարևոր չէ՝ ինչքան զորք կուղարկենք, բայց իր համար կարևոր է, որ մենակ չլինի։ Հարցն այն է, թե մենք ինչ ենք շահում, ես մեր շահը չեմ տեսնում։ Շահը միայն իշխանությանն է՝ այնպես անեն, որ Ռուսաստանը չուզենա, որ իրենք հեռանան»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում