Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն արդեն ավարտվել է, առաջիկա օրերին տեղի կունենա պաշտոնական բացումը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալին:
Նա նաև ասել է, որ մինչև տարվա վերջ ծրագրվում է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության, ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարարների այց Ադրբեջան: