«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է Ադրբեջանում ներկայացուցչություն բացելու հարցը, հայտնում է APA-ն:
«Գազպրոմն» Ադրբեջանին գազ էր մատակարարում 2000-2006 թթ.: Հետո մատակարարումը դադարեցվել էր Շահ-Դենիզ հանքավայրի գործարկման հետ կապված:
2010 թվականից Ադրբեջանը սկսեց գազ մատակարարել Ռուսաստան՝ Դաղստան: 2013 և 2014 թթ. ադրբեջանական գազի մատակարարումը Ռուսաստան բազմիցս ընդհատվել է վերանորոգման աշխատանքների հետ կապված: 2015 թ. մատակարարում չի իրականացվել: