Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հենրիխ Մխիթարյանի ուղերձը Ռուբեն Հայրապետյանին և Սերժ Սարգսյանին

Հայ հասարակությունը դեռևս ուշքի չի եկել ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականի ստորացնղ՝ 6:1 Լեհաստանից կրած պարտությունից: Ոմանք հույսեր էին փայփայում, որ կարող է հրաշք տեղի ունենալ, և Հայաստանի հավաքականը դրական արդյունք ցույց տա: Իրականում տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար: Իրականում զարմանալու ոչինչ չկա:

Եվրոպայում «ղազի» որակավորում ստացած հավաքականը չի կարող Լեհաստանից պարտվել մեկ կամ երկու գնդակի տարբերությամբ: Իսկ «ղազի» համբավը ձեռք են բերել 15 տարվա հետևողական «աշխատանքի» շնորհիվ: Ու հիմա Ռուբեն Հայրապետյանը հավանաբար էսթետիկական հաճույք է ստանում իր երազած հավաքականի խաղով:

«Մեկ ընտանիքի պես ենք: Չեք պատկերացնի՝ ինչ գեղեցիկ կոլեկտիվ ենք ձևավորել հավաքականում: Մեկ ընտանիք ենք դարձել: Դարձել ենք այն հավաքականը, որի մասին մենք միշտ երազել ենք: Մի՛ տվեք այդ անունները, որոնք կգան, մոլախոտի պես կմտնեն և կքայքայեն մեր հավաքականը: Հիմա հիանալի մթնոլորտ է հավաքականում: Մեկ ընտանիք է: Թողեք հավաքականը հանգիստ իր խաղերը խաղա». այս հայտարարությունը Ռուբեն Հայրապետյանն արել էր ընդամենը 4 ամիս առաջ Մոնտենեգրոյի հետ հանդիպման նախօրեին:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը կրել է 4 խոշոր հաշվով պարտություն: Երևանում 5:0 հաշվով Ռումինիայից և 6:1 հաշվով Լեհաստանից կրած պարտությունները պատմական նշանակություն ունեցան: Ռումինիայից կրած պարտությունը պատմության ընթացքում ամենախոշորն էր երևանյան մրցավեճում, իսկ Լեհաստանի հետ խաղում պատմության մեջ ամենաշատ գոլերը բաց թողեցինք սեփական հարկի տակ: Այս առթիվ ցանկանում ենք շնորհավորել Ռուբեն Հայրապետյանին:

Լեհաստանի հանդիպումից հետո Արթուր Պետրոսյանը հայտարարել էր, որ ֆուտբոլիստները նույնպես պետք է պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա: Նույնպե՞ս: «Խնդիրներն ամենուր են: Ամեն ինչ պետք է անենք, որ Ղազախստանի հավաքականի հետ խաղում նման բան տեղի չունենա: Խոսքեր չկան: Պարզ է, որ հանդերձարանում շատ վատ մթնոլորտ էր: Խայտառակ պարտություն, որի ամենագլխավոր մեղավորը ես եմ: Ես եմ թիմի ավագը և պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր հավատում են և գալիս մեզ աջակցելու: Չենք կարող գոհացնել բոլորին, պարզապես շնորհակալություն երկրպագուներին»,- ասել էր Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը սովորական ֆուտբոլիստ է, ով կրում է հավաքականի թևկապը: Մխիթարյանը ենթարկվում է Արթուր Պետրոսյանին, իսկ Արթուր Պետրոսյանը՝ Հայրապետյան Ռուբենին: Թե՛ Ռուբենը և թե՛ Արթուրը ամենևին չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել: «Գետինը մտնելով» պատասխան չեն տալիս: Ֆուտբոլիսների պարզունակ սխալների մասին խոսելը պատասխան տալ չի նշանակում: Առկա իրավիճակում շատ ավելի ընդունելի կլիներ գլուխը պատին տալու տարբերակը: Ու փաստորեն Հենրիխ Մխիթարյանը, զգալով, որ ոչ ոք չի ցանկանում պատասխան տալ տեղի ունեցածի համար, հայտարարեց, որ գլխավոր մեղավորն ինքն է:

Մխիթարյանի հայտարարությունը չպետք է ընկալել որպես հուզական խոսքեր: Այս հայտարարությունը հստակ ուղերձ էր բոլորին՝ Ռուբեն Հայրապետյանին, ընդհուպ մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի պարզ՝ Մխիթարյանը, իր վրա վերցնելով տեղի ունեցած խայտառակությունը, հասկացնել տվեց, որ տղերք, բանը բանից անցել է, տղամարդկություն ունեցեք և հաշիվ տվեք հասարակությանը: «Ես, որպես հավաքականի ավագ, առաջին քայլն արեցի, հերթը ձերն է»,- կարելի է ընկալել Մխիթարյանի հայտարարությունը:

Իրավիճակին ուղղակի պարտավոր է միջամտել հանրապետության նախագահը: «Որքա՞ն պետք է հանդուրժեք, որ մեր երկիրը շարունակ ստորացվի միջազգային ասպարեզում: Այս իրավիճակից ելքը ո՞րն է»,- Լեհաստանի հետ հանդիպման հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց Արթուր Պետրոսյանին: «Այս պահին շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Ելքի համար մենք պետք է շատ ուժեղ ներքին առաջնություն ունենանք, մեր ֆուտբոլիստները խաղան եվրոպական ավելի բարձրակարգ ակումբներում: Ելքը դա է, որն այս պահին անհնար է»: Բա հետո՞: Եթե անհնար է՝ ի՞նչ անենք, «ֆուտբոլը փակենք»՝ գնանք տո՞ւն:

Իրականում ֆուտբոլը, այսպես ասած, փակի տակ է արդեն 15 տարի, և պետք է վերջապես ազատագրել այն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում