Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակել է երևանցի գործարար Արսեն Փափազյանի վրա։ Այս մասին հայտնում է «360» պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
45-ամյա գործարարի վրա կրակել են 4 անգամ։ Ենթադրաբար, դա մարդասպանն է արել։ Նրա արձակած փամփուշտները կրկնակի դիպչել են կրծքավանդակին՝ ձախից և աջից՝ վնասելով թոքը։
Տղամարդուն հոսպիտալացրել են։ Հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում՝ Մյասնիցկայա փողոցում՝ տուժածի բնակության վայրից ոչ հեռու։
Փափազյանը գրանցված է Օդեսայում և գլխավորում է «ԱՍՊ-Տրանսստրոյը»։ Գործարարին պատկանող ընկերությունը զբաղվում է քաղաքային ճանապարհների, կամուրջների վերանորոգմամբ։
Փափազյանը հանդիսանում է Վորոնեժի մարզի Հանրային պալատի ազգային քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ և «Անի» հայկական մշակութա-քրիստոնեական հասարակական կազմակերպության ղեկավար։