Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Ադրբեջանը ոչինչ չի կորցնի, եթե լքի Եվրոպայի խորհուրդը. Ալիև

Ադրբեջանը տոտալիտար երկիր ներկայացնելու և երկիրը մրոտելու փորձերը գալիս են որոշակի շրջանակներից, որոնք հետաքրքրված չեն զարգացմամբ և ձգտում են իշխել Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանը։ Այս մասին փոխանցում է Turan գործակալությունը։

«Այդ շրջանակները ջանում են ներկայացնել Ադրբեջանը որպես տոտալիտար, ավտորիտար երկիր, որտեղ ոտնահարվում են իրավունքներն ու խախտվում ազատությունները։ Այդ միտումը շարունակվում է իմ՝ նախագահ ընտրվելու օրից»,-ասել է Ալիևը։ Մրոտման արշավի հեղինակներ է նա անվանել «հայկական լոբբին, մի շարք ՀԿ-ներն ու որոշ շրջանակներ, որոնք չեն կարողանում իրենցից ցանկալին ստանալ»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ապահովվում են բոլոր ազատությունները։ Մամուլի և հավաքների ազատության սահմանափակման մասին խոսք լինել չի կարող, ընդդիմությունը պարբերաբար հանրահավաքներ է անցկացնում։ «Ինչ վերաբերվում է ձերբակալություններին, ապա դրանք տեղի են ունենում ցանկացած երկրում։ Ինչ վերաբերվում է ոստիկանական բռնությանը, կարող եմ ասել, որ դուք Ադրբեջանում նման բան չեք տեսնի»,-նշել է նա։

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությանը՝ Ալիևն ասել է, որ երկրում հանրային կարծիքը Եվրոպայի խորհրդի մասին այնքան էլ դրական չէ։

«Ադրբեջանի դեմ նպատակաուղղված հարձակումները հիասթափություն են առաջացնում, նպաստում այնպիսի մտքերին, թե «մեր ինչին է պետք այդպիսի կազմակերպությունը»։ Կասեմ Ձեզ բացահայտ, եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի խորհուրդը, ոչ ոք դրան նշանակություն չի տա։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվի, մենք չենք սկսի ապրել ո՛չ ավելի լավ, ո՛չ ավելի վատ, ո՛չ ավելի հարուստ, ո՛չ ավելի աղքատ»,-ասել է Ալիևը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում