Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպմումը դիտելու նպատակով Երևան ժամանած մի խումբ լեհ երկրպագուներ Երևանի փաբերից մեկում հայ երկրպագուների հետ երգել են հայտնի «Ով, սիրուն, սիրուն» երգն ու հայհոյել Ադրբեջանին:
Ի դեպ, նրանք խոստացել են այսօր կայանալիք Հայաստան-Լեհաստան հանդիպմանը «Հանրապետական» մարզադաշտում ծածանել Արցախի հանրապետության դրոշը:
Տեսանյութը՝ տրամադրել է հայ երկրպագուների Առաջին ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը: