«Մերսեդես Սի Էլ Քեյ 200» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 5-ին Երևան-Մեղրի ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ,հարվածել ճամփեզրի գազատարի հենասյանը և ընկել դաշտը:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդը՝ 1993 թ. ծնված Ավետիք Գալստյանը, տեղում մահացել է, իսկ 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: