Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Սկսվեց «Ծառուկյան» դաշինք-կառավարություն դիմակայությունը

Այն, որ իրեն բավականին իներտ պահող «Ծառուկյան» դաշինքը կարող էր կտրուկ ակտիվանալ՝ մենք ենթադրում էինք, բայց որ այդ ակտիվացումը կարող էր այդքան բուռն լինել, չէինք կարող պատկերացնել։ Երեկ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները իսկական հավատաքննության ենթարկեցին կառավարությանը, և վարչապետ Կարեն Կարապետյանի մտահոգ տեսքից ու անհանգիստ շարժուձևից երևում էր, որ նա այնքան էլ պատրաստ չէր նման զարգացմանը։

Սոցիալական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը, ով ի պաշտոնե գիտի, թե ինչ ողբալի վիճակի մեջ են պահում ՀՀ իշխանությունները շարքային քաղաքացիներին, հարց ուղղեց կառավարությանը, որը մենք կներկայացնենք առանց լուրջ խմբագրման․ «2017թ․ հունիսի 19-ին այս դահլիճում քաղաքական մեծամասնությունը համաձայնություն տվեց 2017-22թթ. կառավարության գործունեության ծրագրին, համաձայն որի ծրագրի կենտրոնում կանգնած է Հայաստանի քաղաքացին, հավանաբար այս դրույթը ներառվել է ի կատարում Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածի, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը մարդն է։ Հիմա մենք բոլորս ականատես ենք, որ այս դրույթները մնում են թղթին հանձնված բարի ցանկություններ, որովհետև օր օրի ահագնացող արտագաղթը, օր օրի աճող գները համահունչ չեն կառավարության ո՛չ ծրագրին, ո՛չ էլ վերջերս հանրության դատին հանձնված պետական բյուջեի նախագծի մասին տարածվող ասեկոսեներին, որով նախատեսված չէ ո՛չ աշխատավարձերի, ո՛չ կենսաթոշակների բարձրացում։ Ինչպես ապրի Հայաստանի քաղաքացին այս պայմաններում, հանրային ծառայողների զգալի զանգվածը, ովքեր, կարելի է ասել, կոպեկներով են վարձատրվում, փրկարար ծառայությունը, ոստիկանության անձնակազմի 70 տոկոսը, Ազգային անվտանգության ծառայության անձնակազմի մեծամասնությունը։ Չե՞ք կարծում, որ սրանով խախտվում է  վերանայված սոցիալական խարտիայի 12-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ապահովել սոցիալական ապահովության այնպիսի համակարգ, որը համապատասխանում է սոցիալական ապահովության եվրոպական համակարգին»։

Հարցին պատասխանող Էկոնոմիկայի նախարար Վարդան Արամյանը Պետրոսյանին հիշեցրեց, որ Պետրոսյանը նախկինում եղել է սոցապ նախարար, և այդ նույն մեղադրանքները ժամանակին հասցեագրվել են նաև իրեն։

Արամյանի ասածն այն է, որ որևէ տարբերություն չկա ներկայի և ասենք՝ 2009թ․ այն վեց ամիսների միջև երբ Պետրոսյանը նախարար էր։ Մի խոսքով՝ հայ մարդը մշտապես պետք է չարքաշ գոյություն քաշ տա, և դա միանգամայն օրինաչափ է, իմաստ չունի դրանից մեծ ողբերգություն սարքել։

«Ծառուկյան» դաշինքի անդամ մեկ այլ պատգամավոր՝ Մարինե Մարգարյանը խոսեց հոկտեմբերի 1-ից կիրառության մեջ մտած առողջապահական ապահովագրական համակարգի մասին։ Մարգարյանն ասաց, որ այդ համակարգը տապալվեց նույնիսկ կայուն սոցիալ-տնտեսական համակարգ ունեցող Հայաստանում, մինչդեռ Հայաստանում այդ համակարգն անկայուն է։ Դրանից բացի, այդ համակարգի ներդրման արդյունքում մինչև 12 տարեկան և 65-ից բարձր տարիքի անձինք զրկվում են անվճար ատամնաբուժական ծառայություններ ստանալու հնարավորությունից։

Ինչպես 65 տարեկանից բարձր տարեցները ստանան խիստ անհրաժեշտ ատամնաբուժական օգնությունը՝ այն պարագայում, երբ միջին կենսաթոշակը 40 հազար է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը 51 հազար, հարցրեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը։

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատասխանեց նույն ոգով, ինչ Արամյանը․ այդ ծառայությունը չի աշխատել, և այդ պատճառով դրա ֆինանսավորումը դադարեցվել է։

Եթե Հայաստանում բոլոր հարցերին այս տրամաբանությամբ մոտենային, ապա բազմաթիվ ծառայություններ և հաստատություններ կարելի էր ընդհանրապես փակել և օպտիմալացնել։ Այդ թվում և՝ առողջապահության նախարարությունը, որի գոյության և գործունեության իմաստը որևէ մեկը չի կարող բացատրել։

Իհարկե, սա միայն սկիզբն է, և մենք առաջիկայում կարող ենք տեսնել կառավարության և նրա գործունեության ավելի համակողմանի քննադատություն։ Բայց մի բան ավելի ակնհայտ է դառնում․ «Ծառուկյան» դաշինքի ոչ բոլոր պատգամավորներն են ակտիվ կառավարության քննադատության հարցում։ Հատկապես աչքի է ընկնում այն պատգամավորների պասիվությունը, ովքեր նախկինում բզկտում էին Տիգրան Սարգսյանին և նրա կառավարությանը՝ ցույց տալու համար, թե ինչ մտահոգ են իրենք երկրում ստեղծված իրավիճակի համար։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բացառություն էր, քանի որ այն անձեռնմխելի էր ԲՀԿ-ականների համար։

Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից որոշակի աշխատանք է տարվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից որոշներին լռեցնելու ուղղությամբ, և դատելով արդյունքներից՝ այդ աշխատանքը բավականին արդյունավետ է եղել։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում