Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Ներիշխանական նոր հաշտություն՝ առանց Հովիկ Աբրահամյանի ու Դաշնակցության

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգում է իրականացվել, որովհետև դրանք ռիսկային են, իսկ ռիսկային են, որովհետև այդպես է որոշել համակարգիչը՝ համապատասխան ծրագրային չափորոշիչների հիման վրա վերլուծության արդյունքում: Ըստ Վարդան Հարությունյանի՝ այդպես են որոշվում ընդհանրապես բոլոր ռիսկային ընկերությունները, որոնք էլ, ըստ այդմ, ենթարկվում են ստուգման:

Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների մասին տեղեկություն տարածվեց այն բանից հետո, երբ «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ կոշտ քննադատության ենթարկեցին կառավարության գործունեությունը, իսկ Ծառուկյանի դե ֆակտո ենթակա սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ կոշտ հայտարարություն արեց վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմ, գործընկեր, հենարան հանդիսացող Սամվել Կարապետյանի հասցեին:

Տպավորություն ստեղծվեց, որ Կարեն Կարապետյանն այդպիսով արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի և Ծառուկյանի քննադատությանը՝ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները դարձնելով ՊԵԿ թիրախ: Հատկապես, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ համարվում է Կարեն Կարապետյանի թիմի մարդ, քանի որ այնտեղ է տեղափոխվել «Գազպրոմ-Արմենիայի» տնօրենի պաշտոնից, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ:

Ի վերջո, ՊԵԿ-ը Հայաստանում մշտապես դիտարկվել է իբրև իշխանության քաղաքական գործիք, երբ այն բանեցնում են քաղաքական անհրաժեշտության դեպքում: Օրինակ՝ 2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանն ուղղակի հրապարակավ ցուցում տվեց ստուգել Գագիկ Ծառուկյանի հարկերը թաքցնելու մասին «օդում կախված» խոսակցությունները: Մի քանի օր անց Ծառուկյանն ու Սարգսյանը հաշտվեցին՝ Հովիկ Աբրահամյանի տանը, ի դեպ՝ Սամվել Կարապետյանի և Դաշնակցության ներկայությամբ: Դրանից հետո, իհարկե, պարզվեց, որ Ծառուկյանի հարկեր թաքցնելու մասին «օդում կախված» խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Եվ ահա, Գագիկ Ծառուկյանը կրկին ռիսկային է, և համենայնդեպս համակարգչով՝ նրա մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է: Իհարկե, հարց է՝ նա ռիսկային դարձավ Կարապետյաններին քննադատելո՞ւ պատճառով, թե՞ հակառակը՝ սկսեց քննադատել ռիսկային դառնալու պատճառով:

Տեղեկություն հրապարակվեց, որ Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել սպորտի նախարարին ու նախատել, որ այդպիսի արտահայտություններ է թույլ տվել Սամվել Կարապետյանի հասցեին: Հետո եղավ տեղեկություն, որ Գագիկ Ծառուկյանն էլ կապվել է Սամվել Կարապետյանի հետ ու հարթել իրավիճակը: Այլ կերպ ասած՝ տեղի է ունեցել յուրօրինակ նոր հաշտություն: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այս անգամ առանց Հովիկ Աբրահամյանի և Դաշնակցության՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան «թեմատիկ» ֆորմատով:

Ի՞նչ ժամկետի համար է այդ հաշտությունը, և ե՞րբ ու ո՞ւմ համար է նորից «կանչելու կկուն», այսինքն՝ համակարգիչը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում