ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել Սոչիում ԱՊՀ արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկման հնարավորությունը։
«Հնարավոր է, չի բացառվում»,-հայտարարել է Զախարովան։
Նշենք, որ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։