Արցունքների և թքի մեջ պարունակվող լիզոցիմ ֆերմենտը կարող է էլեկտրականություն գեներացնել: Այսպիսի բացահայտում են արել իռլանդացի հետազոտողները Լիմերիկի համալսարանից: Այս մասին գրում է Irish Times թերթը:
«Լիզոցիմի բյուրեղներ են արտադրում թուքը, կաթնագեղձերը, աչքի լորձաթաղանթը: Դրանով հարուստ է նաև թռչունների ձվի սպիտակուցը»,- ասել է հետազոտությունների ղեկավար Ամի Սթեփլթոնը:
Գիտնականի խոսքով՝ այդ ֆերմենտը հնարավոր է բնական աղբյուրներից ստանալ բավական հեշտությամբ:
Գիտնականները բացահայտել են այդ սպիտակուցի ազդեցություն, որը նախկինում գիտությանն անհայտ էր՝ պյեզոէլեկտրական ազդեցություն: Բջջային հեռախոսները թռթռոցի գործառույթ ունեն պյեզոէլեկտրիկի հաշվին: Այն նաև քվարցային մարտկոցների հիմքում է:
Ըստ գիտնականների՝ լիզոցիմի օգտագործումը որպես կենսաբանական «մարտկոց» լայն հնարավորություններ է բացում բժշկության մեջ: ենթադրվում է, որ ոչ հեռու ապագայում այն կարող է փոխարինել, օրինակ, կարդիոխթանիչի մարտկոցներում թունավոր կապարին: