Facebook ընկերությունը սկսել է փորձարկել օգտատիրոջ դեմքով (Face ID) օգտահաշվի մուտքի հասանելիության գործառույթ։ Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են TechCrunch պարբերականին։
Հաղորդվում է, որ ներկա պահին նոր տարբերակը դիտարկվում է որպես օգտահաշվի հասանելիության վերականգնման ժամանակ մուտքի թույլտվության հավելյալ հնարավորություն։
Գործառույթը հասանելի լինի միայն այն սարքերի համար, որոնցից օգտատերն արդեն մուտք է գործել ցանց։