Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Ներքին պարտքի ավելացման հետ կարող է ներքին դեֆոլտի վտանգ առաջանալ

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը իր վերջին հայտարարություններում նշել էր, որ կառավարությունը ցանկանում է ներքին պարտքի ընդլայնման քաղաքականություն վարել: Եվ իսկապես ներքին պարտքը հիմա գնալով՝ ավելանում է: Ավելին՝ ներքին պարտքի հաշվին մեր բյուջեի դեֆիցիտն է ֆինանսավորվում: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հիշեցնում է հուլիս ամսվա տվյալները, երբ 60 մլրդ դրամը բանկերն են ֆինանսավորել: Դա տեղի է ունենում ֆինանսների նախարարության կողմից պետական պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու միջոցով, որոնց հիմնական գնորդները մեր բանկերն են: Բանկերը դրանք գնում են, այնուհետև ետ վաճառում պետությանը՝ տոկոսադրույքի տեսքով բյուջեից կլորիկ գումար ստանալով:

Պետական պարտատոմսեր կարող են գնել նաև մեր քաղաքացիները, բայց նրանք այդ մասին քիչ են իրազեկված: «Ժողովրդին դրանից բաժին չի հասնում, քանի որ ժողովուրդն էլ բանկերում է ավանդ դնում: Բայց բանկերն էլ ժողովրդի դրած ավանդների վրա գումար են աշխատում, քանի որ ժողովուրդն այնքան ֆինանսական գրագիտություն չունի, որ անմիջապես պարտատոմս գնի»,- ասում է Վ. Խաչատրյանը:

Ներկայացնում ենք Վ. Խաչատրյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ:

Ամեն դեպքում ներքին պարտքի ընդլայնումը կարո՞ղ է տնտեսական որոշակի ակտիվություն առաջացնել, թեկուզ և բանկերի միջոցով:

– Ո՛չ, դա շրջապտույտ է, ժողովուրդը տալիս է բանկին, բանկը տալիս է պետությանը: Բանկը պետք է տնտեսությանը տա և ոչ թե պետությանը ու պետության հաշվին փող աշխատի: Բանկի գործառույթը տնտեսություն ֆինանսավորելն է և ոչ թե պետությանը: Եթե ժողովուրդը պետական պարտատոմս գներ, ավելի բարձր եկամտաբերություն կունենար, և ժողովրդի բարեկեցությունը կբարձրանար, ոչ թե բանկերինը: Պետությունը խնդիր ունի և մարդկանցից ու բանկերից փող է հավաքում, որ այդ խնդիրները լուծի՝ թոշակ, նպաստ, աշխատավարձ տա, դեֆիցիտ փակի:

– Իսկ ձեր կարծիքով՝ այս տարի դեֆիցիտի՝ բյուջեով սահմանված չափը կավելացնե՞ն, ինչպես արեցին անցած տարի:

– Սովորաբար վերջին տարիներին նշված ցուցանիշներից շեղում են տալիս: Ասում են՝ տնտեսական աճ ենք ապահովելու, բայց ինձ մոտ հարց է առաջանում՝ բայց չէ՞ որ բյուջեի ուղերձում դրված է պետական պարտքի այլ ցուցանիշ, մինչդեռ վերջում այն գերազանցվում է: Աճ ավելի շատ են ապահովում, բայց դա չի օգնում, որ պարտք չվերցնեն, աճ ավելի շատ են ապահովում, բայց չեն կարողանում հարկային եկամուտներն ավելացնել:

Դա ի՞նչ է նշանակում:

– Դա մի քանի բան է նշանակում՝ կամ աճն է ոչ ֆիկտիվ, այդ աճը չի նպաստել հարկային եկամուտների հավաքագրմանը, որովհետև դրա հետ մեկտեղ, ում ինչ արտոնություն ասես տվել են: Դա կարող է ազդել, որ աճը բյուջեի վրա չերևա: Երկրորդ՝ միգուցե նշանակում է աճել է, բայց այդ գումարը գնացել է ստվեր և նորից բյուջե չի հասել: Եվ ի վերջո՝ դա կարող է իրական աճ չլինել: Այսինքն՝ ինչ-որ մի տեղ հակասություն կա, թե դրանցից որն է իրականը, դժվար է գտնել:

Դուք վերջին շրջանում պնդում եք, որ պարտքի շեմի փոփոխության անհրաժեշտություն կա, բայց Վ. Արամյանը համոզում է, որ մեր պարտքը ՀՆԱ-ի 60 տոկոսը չի հատի, և պարտքի ցածր շեմ ունենք:

– Դա ցածր կարող է համարվել այն երկրի համար, որն իր պարտքը կարող է հեշտ սպասարկել՝ առանց ժողովրդին վնաս տալու: Իսկ մեր պարտքի սպասարկումը միայն 1,5 տոկոս տնտեսական աճ է: Մայր գումարն էլ հետը՝ 3 տոկոս: Այսինքն՝ մենք տարեկան 3 տոկոս աճը նվիրում ենք մեր պարտքի սպասարկմանը: Այսինքն՝ եթե մենք այդ պարտքը չէինք ունենում, առնվազն 3 տոկոս տնտեսական աճ ունենում էինք:

Վ. Արամյանը միաժամանակ բացահայտ խոստովանեց, որ վերջին տարիներին պարտքը օգտագործել են ընթացիկ ծախսերի՝ աշխատավարձ, թոշակ, նպաստ վճարելու համար:

– Դա արդեն խոսում է այն մասին, որ այդ պարտքը կապիտալի, ենթակառուցվածքի չի վերածվում, իսկ դա նշանակում է, որ իրենք պարտքը փակելու հիմքերը չեն ստեղծել: Դա նույնն է, որ բիզնես-վարկ վերցնես, բայց սառնարան գնես կամ խնջույք կազմակերպես:

Այդ դեպքում նույն միջազգային կառույցները, որոնք մեզ պարտք են տալիս և պարտքի ավելացման համար մտահոգություն հայտնում, ինչո՞ւ են թույլ տալիս այդ գումարը ընթացիկ ծախսերի համար օգտագործել:

– Դա ֆիկցիա է, որ մտահոգություն են արտահայտում: Իրականությունն այն է, որ կուզենան ընկնի իրենց ազդեցության տակ, որովհետև նման երկրին ճնշելն ավելի հեշտ է: Ավելի հեշտ է թելադրել տարբեր օրենքների ընդունում և տարբեր վարքագծի դրսևորում: Թեև դա արդեն դավադրության տեսության ոլորտից է:

– Մեր կառավարությունը հիմա պայքար է մղում պարտքը ՀՆԱ-ի 60 տոկոսից գոնե մի երկու տոկոս ցածր պահելու համար, նման պայմաններում միջազգային կառույցները կշարունակե՞ն մեր երկրին վարկ տալ:

– Կտան, ինչու չեն տա: Շատ երկրներ ՀՆԱ-ի 100 տոկոսի չափով պարտք ունեն, դրա համար է մեր կառավարությունն ասում, թե մեր պարտքը ցածր է: Կտան այնքան, որ գա մի իրավիճակ, երբ այլևս չկարողանանք սպասարկել: Հետո կսկսեն տարբեր ենթակառուցվածքները  ձեռքիցդ ձրի վերցնել, տարբեր հարցեր պարտադրել:

– Ներքին պարտքի ընդլայնման ցանկությունը կառավարության մոտ նման մտահոգությունների՞ց է առաջացել:

– Ներքին պարտքը կընդլայնեն-կընդլայնեն, վերջում մի սուպերինֆլյացիա կարող է անեն: Փող տպեն և ներքին պարտքը փակեն: Այդ ժամանակ փողը արժեզրկվի: Դա ներքին պարտքային դեֆոլտն է, որը պետք չէ բացառել: Բայց Վ. Արամյանը դա բացառել է ու ասել, որ աշխարհում նման բան չի եղել: Ես էլ կարող եմ միայն Արգենտինայի փորձը հիշեցնել, որտեղ մի քանի անգամ նման իրավիճակ է ստեղծվել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում